Ադրբեջանի հարավում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Լերիկի շրջանում (Հարավային Ադրբեջան-խմբ.)։ «ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է ԱՀ ԳԱԱ հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։
«Հունիսի 28-ին, ժամը 07:43-ին Լերիկի շրջանում՝ Լերիկ կայարանից 27 կմ դեպի արևելք, գրանցվել է երկրաշարժ, որը մոտ 5 բալ ուժգնությամբ զգացվել է հարակից Լերիկ, Լենքորան, Աստարայում։ Ջալիլաբադի շրջանում՝ 4 բալ ՝ զգացվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի օջախի խորությունը կազմել է 18 կմ։
Հարակից հրապարակումներ`
- Մալաթիայում երկրաշարժ է գրանցվել
- Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կան վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին