Աշոտյանի գործով հաջորդ նիստում կքննարկեն խափանման միջոցի հարցը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով վկաների հարցաքննություն պետք է իրականցվեր, ինչպես դատավորը հայտարարեց, ըստ հերթականության։ Վկա Անի Ռափյանը չէր ներկայացել, դատավորն ասաց հղիության 7 կամ 8-րդ ամսում է։ Մեղադրյալ Մարթա Սիմոնյանն էլ արդեն բալիկ է ունեցել։
Դատավոր Դոլմազյանն ասաց՝ դատարանը չէր ավարտել վկա Կարեն Հակոբյանի հարցաքննությունը։ Հակոբյանի բացակայությունը դատարանը համարեց հարգելի։ Կարեն Հակոբյանի հարցաքննությունը հուլիսի 12-ից շուտ անել չեն կարող, այդ օրերի ընթացքում կարող են քննարկել Աշոտյանի խափանման միջոցի երկարաձգման հարցը, կալանքի ժամկետը լրանում է հուլիսի 15-ին։ Դրանից հետո վկաների հարցաքննությունը կշարունակվի։
Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 11-ին ժամը 12։00-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին