Քաղաքական 14:40 28/06/2024

Փաշինյանը և իր թիմն առավոտյան զարթնելուց մինչև առաջին սուրճը 5 անգամ այլասերում են Սահմանադրությունը. Արամ Նավասարդյան

Քաղաքացիների մոտ 50 %-ը համոզված է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, գործող իշխանություններն ամբողջությամբ ընկղմված են կոռուպցիայի մեջ և այս համայնապատկերում միջազգային իրավապաշտպան և արդարադատության մարմինները լռում են։ Ո՞ր ճանապարհով պետք է գնա Սրբազան շարժումը, որպեսզի ապահովի ակնկալվող արդյունքը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ «Panorama-հարցազրույց»-ի տաղավարում վերոնշյալ խնդիրների շուրջ իր կարծիքը հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ, «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։

▪Թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարողացել բացահայտել այդ հանցագործությունները՝ կարծում եմ բացատրությունները կարող են լինել բավականին տրիվյալ՝ դրանք որոշակի պայմանավորվածություններ են, կամ այդ կոռուպցիայի տրանսֆորմացիան այլ կուռուպցիոն գործարքների, ես այլ խնդիր չեմ տեսնում։ Երբ իշխանություններն ասում են, թե իրավական կարգավորումները որոշակի խնդիրներ են ստեղծում կոռուպցիոն գործարքները բացահայտելու համար, ես դրա հետ համաձայն չեմ, քանի որ Նիկոլ Փաշինյանը և իր կուռ թիմն առավոտյան զարթնելուց մինչև առաջին սուրճը 5 անգամ այլասերում եմ մեր Սահմանադրությունը՝ իրենց տարբեր գործողություններով։

▪Խնամի, ծանոթ, բարեկամը ևս մտնում է կոռուպցիայի դրսևորումների մեջ։ Հիմա գնանք  ԱԺ և հասկանանք, թե ովքեր են այնտեղ բնադրվել։ Նայեք այդ խնամի, բարեկամ ծանոթ կապերը։ Մենք խոսում ենք իշխող ուժի մասին, որն առնվազը պետք է օրինակ ծառայի, բայց ինչ օրինակ է ծառայում։ Նիկոլ Փաշինյանն է չէ խոսում ԽԾԲ-ների մասին, թե կոռուպցիան ինչպիսի կենդանի է։ Թող հիմա հայելին դնի և նայի իր թիմին և խորհրդարանում ներկայացված իր պատգամավորներին, թե ինչպիսի  կապեր կան, իսկ այդ կապերը, հիշեցնենք Փաշինյանին, որ ևս կոռուպցիոն դրսևորումներ են՝ աներձագ, քավոր, սանիկ և այլն։ Չեմ բացառում, որ նման դեպքեր եղել էին նաև նախորդ իշխանությունների օրոք, բայց հարց է ծագում՝ բա ինչի՞ համար էիք պայքարում։

▪Մեր քաղաքացիների մոտ 50 %-ը պնդում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, և նրանցից մոտ 47%-ը պնդում է, որ այդ քաղբանտարկյալներից մեկն Արմեն Աշոտյանն է։ Գալիս ենք ստալինյան ժամանակաշրջանը, երբ գործում էր  «Был бы человек, а статья найдется» կարգախոսը։ Ամենևին չեմ ուզում ասել, որ Արմեն Աշոտյանը հրեշտակ է, նա եղել է իշխանության մեջ և պարզ է, որ խնդիրներ կարող են լինել, բայց ամեն ինչ պետք է դիտարկել համեմատության մեջ։ Պարզ է չէ, որ եթե որոշակի կոռուպցիոն խնդիրներ լինեին, փաստերը գտնվեին՝ իշխանությունները դրանք ի ցույց կդնեին և դատավարությունն այլ ուղով կգնար, բայց մեկ տարուց ավել Արմեն Աշոտյանն ապօրինի կալանավորված է և այն հստակ քաղաքական հետապնդում է, որովհետև վերջինս բավականին փաստարկված քննադատում էր Նիկոլ Փաշինյանին։

▪Շատ հետաքրքիր էր, որ այս շարժման ժամանակ քննարկվում էր այն թեման, թե Սրբազանը արդյո՞ք կկարողանա կառավարել երկիրը, թե նա փորձ չունի։ Եկեք համեմատենք, թե մինչև կառավարության ղեկավար դառնալը Նիկոլ Փաշինյանն ինչպիսի փորձառություն ուներ՝ սկսած կրթությունից, ինչ էր ղեկավարել և նայենք Սրբազանինը։ Կտեսնենք, որ Նիկոլ Փաշինյանից անգամներով ավել կրթություն ունի։ Ծրագրերի իրականացման և որոշակի պրոյեկտներ կառավարելու առումով Սրբազանի անցած ճանապարհը նույնպես անգամներով ավել է։

▪Այն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալիս, որոշակի մեղսագրում ունեմ նաև ընդդիմադիր գործիչներին, որովհետև երբ ստեղծում ես իրավիճակ, երբ նա հայտնվում է անկյունում և ընտրությունը հաջորդ օրը «մահը», դատապարտվելը կամ իշխանության մնալն է, ապա նա ընտրում է իշխանության մնալը։ Մենք  խոսում ենք Նիկոլ Փաշինյանի խնդիրների մասին, բայց պետք է խոսենք նաև ընդդիմադիր շարժումների մասին։ Կա՞ն վերլուծություններ, թե ինչու  չեն ստացվել նախորդ շարժումները։

Հարցազրուցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:19
Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
22:04
Արման Խաչատրյանը և Անն-Մարի Դեկոտին անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից հայտնում են. «Հունիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին...
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՊՀ գլխավոր քարտուղարը համեմատել է համագործակցության երկրներում և Արևմուտքում անցկացվող ընտրությունները
ԱՊՀ երկրներում ընտրություններն ավելի մաքուր, ավելի ժողովրդավարական և քաղաքակիրթ են, քան Արևմուտքում։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել...
Աղբյուր` Panorama.am
21:10
Կենտրոնում խոշոր ավտովթար է գրանցվել «iCar» մակնիշի էլեկտրամոբիլի և «Mercedes»-ի միջև
Հունվարի 24-ին, Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Շահեն Ա․-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
20:56
Իրանը բողոք է հայտնել Ադրբեջանին, դեսպանը կանչվել է ԱԳՆ
Իրանում այսօր ԱԳՆ է կանչվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից. փաստաբան
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից: Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:35
Իսկ Արմեն Աշոտյանի գործն առհասարակ Սանտա Բարբարայի սերիալին է նմանվել․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն...
Աղբյուր` Panorama.am
20:22
Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հունվարի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։...
Աղբյուր` Panorama.am
20:10
Բոլորով, որ Փաշինյանի հայտարարագիրը լրացրեցին, վերջը ստուգեցի՞ն՝ այնտեղ կոռուպցիա կա՞ր, թե՞ չկար. Մեսրոպ Առաքելյան
Նիկոլ Փաշինյանն և իր տնտեսական թիմը հայտարարում են, թե եկամտի համընդհանուր հայտարարագրումը ստվերի կրճատման և սոցիալական թիրախային...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Վերին Լարս» սահմանային անցման կետում առաջացող խնդիրները քննարկվել է Սերգեյ Կոպիրկինի հետ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ծառուկյանն ասել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը նշել է, թե որքան գումար է ծախսել, նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
19:35
Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ փաստաբանական խումբ
Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի հարցում քննարկելու բան ունեն․ Պուտին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի թեմայի շուրջ քննարկելու բան ունեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի պետական ​​համալսարան...
Աղբյուր` Panorama.am
19:12
ՔՊ-ական հերթական մանիպուլյացիան «ազգային»-ի առնչությամբ․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «ՔՊ-ԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ի ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ...
Աղբյուր` Panorama.am
18:58
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Մենք Հայաստանին համարում ենք մեր բնական ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Զինված հարձակում է եղել Ստամբուլի հայկական վարժարանի նախկին շենքի վրա
Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող Դադյան հայկական վարժարանի նախկին շենքի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Գևորգ Ալթունյանի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել է դատարան
Դատախազությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
18:14
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՊԵԿ-ը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին հայտարարգրման իրազեկման հարցով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով սպառողական հասարակություն. «Հայաքվե»
«Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Փյունիկ» է վերադարձել Վարազդատ Հարոյանը
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}