Այս մեղադրանքն ակնհայտ անհիմն է և առնչություն չունի իրականության հետ․ Վարդևանյան
Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով հերթական դատական նիստին փաստաբան Արամ Վարդևանյանը պնդեց, որ այս մեղադրանքն ակնհայտ անհիմն է, որն առնչություն չունի իրականության հետ։
«Լևոն Քոչարյանի միջին ծանրության գործը գտնվում է Քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում։ Ես գիտեմ, որ ծանր հանցագործությունների մասին գործը պետք է վերաբերի ծանր հանցագործություններին, բայց այս դեպքում միջին ծանրության գործով քննություն արել է ծանր հանցագործությանների բաժինը»,- հայտարարեց փաստաբան Արման Վարդևանյանն ու ընդգծեց, որ թերևս սա ևս պատճառ է ասելու, որ գործը քաղաքական է։
«Եթե մենք խոսում ենք գործի տվյալների փաստակազմի, հիմքերի ու հիմնավորումների մասին, ապա այստեղ իսկապես քրեական գործի նվազագույն տարբերակ չկա»,- ասաց փաստաբանը։
Մեղադրական եզրակացության համաձայն, Սերգեյ Ասատուրով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ հատուկ նշանակության գումարտակի ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել նրանց նկատմամբ:
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ հատուկ նշանակության գումարտակի ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել նրանց նկատմամբ: