Իրավունք 17:21 28/06/2024 Հայաստան

Մրգի վաճառքի կետում Երևանի քաղաքապետարանի գործողություններում ես կոռուպցիոն տարր եմ տեսնում. Արթուր Չախոյան

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանների ուղեկցությամբ ստուգայց էին անցկացրել Ավանում  և բացօթյա առևտրային գործունեությամբ զբաղվող մի շարք քաղաքացիների են տուգանել, կազմել արձանագրություններ:  Քաղաքապետարանի տարածած տեսանյութից երևում է, թե ինչպես է քաղաքացին գետին թափում վաճառքի համար նախատեսված իր ձմերուկները և սեխերը, որպեսզի քաղաքապետարանի աշխատակիցները չառգրավեն այն։ Ոստիկանությունը և քաղաքապետարանի աշխատակիցներն ուժ են կիրառում առևտրով զբաղվող քաղաքացիների դեմ՝ թույլ չտալով այն անել։

Երևույթը մեկնաբանելու համար Panorama.am-ը դիմեց հասարակական գործիչ Արթուր Չախոյանին։

«Երևանի քաղաքապետարանի հրապարակած տեսանյութում ես տեսնում եմ կոռուպցիոն տարր։ Քաղաքապետարանի աշխատակիցը երբ մոտենում է առևտուր անող քաղաքացուն և ասում է, որ առևտուր անել չի կարելի, թե առգրավելու է ապարնքը՝ վաճառողը շատ պարկեշտ ձևով և հանգիստ տոնով ասում է, որ խնդիր չկա, ինքը կհավաքի իր ապրանքը, բայց նրան թույլ չտվեցին՝ հայտարարելով թե դրանք առգրավում են։

Նույն տեսանյութում մենք տեսանք, որ գյուղմթերք վաճառողը իր ձմերուկը և սեխը շուռ  տվեց գետնին, որպեսզի վնասվի և այն չկարողանան առգրավել։ Այդ պահին շատ անհասկանալի վարքագիծ ցուցաբերվեց Երևանի քաղաքապետարնի աշխատակիցների կողմից, սակայն այն ինձ համար շատ լավ հասկանալի է։ Քաղաքապետարանի աշխատակիցներն այդ վաճառողին հրեցին հեռացրին իր գյուղմթերքի կողքից՝ ասելով. «Մի արա, մի արա»։

Այստեղից էլ հարց է առաջանում, թե ինչո՞ւ չանի։ Եթե իրենք գույքն առգրավում են և այն իրենն է՝ անկախ նրանից, թե վաճառքն ապօրինի է, թե ոչ, ինչու են արգելում այդ գույքը վնասել։ Եթե խնդիրն առգրավելն է, ապա վնասված մթերքը կարող էին առգրավել։

Փաստորեն այդտեղ շատ անսովոր դրսևորում եղավ՝ քաղաքացուն արգելելով գույքը վնասել։ Բայց եկեք համաձայնենք, որ ոչ մեկս էլ չգիտի, թե գույքն առգրավելուց հետո ինչ է արվում դրա հետ։ Ինչ-որ  կարիքավորների՞ են տալիս, օրինակ Արցախից բռնագաղթած, թե՞ աճուրդով են վաճառում, մենք ոչինչ չգիտենք։ Բայց իմ մոտ խիստ կասկած կա, որ այն Երևանի քաղաքապետարանի հերթական ստվերային գործողությունն է, կոռուպցիոն դրսևորումը և ըստ իս՝ այդ մթերքը հետագայում իրենք վաճառում են։

Եթե նայենք տարածված տեսանյութը, ապա կտեսնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները գնում են գույք առգրավելու խոշոր առևտրի կետում, ինչ-որ մի տարեց կին չէ, որը կանգնած մի արկղով կանաչի կամ այլ բան է վաճառում, այլ տեսնում ենք, որ այդտեղ մեծ քանակությամբ գյուղմթերք կա և դա են առգրավում։

Հարց եմ հնչեցնում. Ինչո՞ւ երբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Մաշտոցի պողոտայում էին փոքր դեպք հայտնաբերում, կամ Նոր Նորք վարչական շրջանի այգու մոտ են մարդիկ մեկ-երկու տոպրակ խնձոր բերում վաճառում, նրանց գույքը չեն առգրավում։ Հաճախ գնում են, ցուցադրաբար առգրավում են, բայց վաճառողներն ասում են, թե ինչ-ինչ գործողություններից հետո իրենց վերադարձնում են մթերքը։

Նույն դեպքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայում, երբ տարեց կանայք միրգ էին վաճառում և իրենք իրենց ունեցածը թափեցին գետնին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները չառգրավեցին, թողեցին գնացին։ Հետո կանայք հավաքեցին իրենց ունեցածը։

Այսինքը՝ ինչպե՞ս է, որ մեկ-երկու արկղով վաճառողներից չեն առգրավում, այլ գնում են խոշոր առևտրային կետից են առգրավում և երբ վաճառողը գիտակցում է, որ այն ինչ-որ մեկի համար գումար է դառնալու, չի ցանկանում, որ այդ կոռուպցիոն մեխանիզմը վերջնակետին հասնի, փորձում է փչացնել մթերքը՝ քաղաքապետարանի աշխատակիցները նրան խոչընդոտում են։ Ինձ համար սա փաստում է, որ այդտեղ կա կոռուպցիոն երևույթ։

Ես ինքս չեմ ողջունում բացօթյա առևտուրը, ամեն ինչ պետք է լինի օրենքի տառին համաձայն, բայց Երևանի քաղաքապետարանի գործողությունների մեջ ես տեսնում եմ կոռուպցիոն տարր, քանի որ իրենց հրապարակած տեսանյութն ինձ համար անհասկանալի գործողություններ էին արվում»,-ասաց Արթուր Չախոյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:06
Ադրբեջան «խաղաղասեր» իշխանական քարոզչությունը Հայաստանին նոր օկուպացիոն պահանջներն է ներկայացնում
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է «Ադրբեջան «խաղաղասեր» իշխանական քարոզչությունը Հայաստանին նոր օկուպացիոն պահանջներն է...
Աղբյուր` Panorama.am
22:46
CSI-ն ՄՕԿ-ին կոչ է արել Ադրբեջանին վտարել Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերից
Միջազգային Christian Solidarity International (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը Միջազգային օլիմպիական կոմիտեին կոչ է արել Ադրբեջանին վտարել...
Աղբյուր` Panorama.am
22:31
Նիդերլանդների հավաքականը հաղթեց Ռումինիայի հավաքականին
Նիդերլանդների հավաքականը դուրս եկավ Ֆուտբոլի «Եվրո-2024»-ի քառորդ եզրափակիչ։ Մյունխենում տեղի ունեցած 1/8 եզրափակիչի հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
22:17
Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ,...
Աղբյուր` Panorama.am
21:55
Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը պատրաստվածության վիճակի բերելու մասին
Սահմանամերձ շրջաններում ուկրաինական զինուժի ուժեղացման ֆոնին Բելառուսում զորքերի որոշ տեսակներ բերվել են մարտական բարձր պատրաստվածության։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ըմբիշ Յուրիկ Հովեյանը դարձավ ԵԱ բրոնզե մեդալակիր՝ հաղթելով թուրք մարզիկին
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունում 63 կգ քաշային...
Աղբյուր` Panorama.am
20:57
Բելառուսը թույլ չի տա բախումներ Ուկրաինայի հետ սահմանին․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը թույլ չի տա բախումներ Ուկրաինայի հետ սահմանին, դրանք Կիևին նույնպես պետք չեն։...
Աղբյուր` Panorama.am
20:46
Եկեղեցու բակում թողնված երեխան կվերադառնա տուն
Շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո փոքրիկ գեղեցկուհին վերամիավորվեց ընտանիքի հետ։Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դիմում եմ ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների հարցերով զեկուցողին և առաջարկում այցելել Հայաստան․ Լիլիթ Գալստյան
 ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Բուխարեստում...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատորի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
Ալեն Սիմոնյանը հուլիսի 1-ին կարգադրություն է ստորագրել, որտեղ ասվում է․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ»...
Աղբյուր` Panorama.am
19:49
Բագրատ Սրբազանը հանդիպում է ավելի քան հարյուր հանրային գործիչների հետ
Այս պահին Բագրատ Սրբազանը հանդիպում է ավելի քան հարյուր հանրային գործիչների հետ:Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
19:37
Հնարվոր է՝ ռուս-թուրքական մրցակցության ակտիվացումը տարածվի նաև Հարավային Կովկասում․ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ռուս-թուրքական հարաբերությունները թեւակոխում են նոր՝ անվստահության փուլ։...
Աղբյուր` Panorama.am
19:23
Ճանապարհային դեպարտամենտի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է գրել
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին...
Աղբյուր` Panorama.am
19:12
Վթար է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Հուլիսի 2-ին, ժամը 13:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արտաշատ...
Աղբյուր` Panorama.am
18:59
«Ես այստեղ եմ, որպեսզի նվաճեմ ամեն ինչ»․ «Նոային» է միացել Գոնսալո Գրեգորիոն
Հայաստանի փոխչեմպիոն «Նոային» է միացել Գոնսալո Գրեգորիոն։ Պորտուգալացի հարձակվողը կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:50
Ճշմարտությունը պետք է հաղթի, այն բացարձակ ճշմարտություն է, խնդիրը ժամանակի մեջ է. Արսեն Գրիգորյան
Ժամանակակից աշխարհում, ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացներում գոյատևելու են այն պետությունները, որոնք ունեն սեփական ինքնությունը պահպանած...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Թբիլիսի
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 3-ին պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եթե լրանում է անձնագրի ժամկետը, այն չի երկարաձգվում ոչ մի դեպքում. Բիչախչյան
«Միգրացիա և քաղաքացիություն իրավաբանական գրասենյակի» տնօրեն Մնացական Բիչախչյանն իրազեկում է․ «Թեև վաղուց կատարվել են...
Աղբյուր` Panorama.am
18:09
Դավիթ Տերտերյանը միացել է Վանին
«Արարատ-Արմենիայի» նախկին պաշտպան Դավիթ Տերտերյանը կարիերան կշարունակի Չարենցավանին «Վանի» կազմում։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:05
Թուրքիայում անկարգությունների պատճառով ձերբակալվել է ավելի քան 470 մարդ
Թուրքիայի հարավում գտնվող Կայսերի նահանգում տեղի ունեցած անկարգություններից հետո ոստիկանությունը ձերբակալել է 474 մարդու։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսին
Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
17:59
Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված զինծառայողների մասունքները նույնականացվել են. ՔԿ
Ադրբեջանի կողմից հունիսի 21-ին ՀՀ-ին փոխանցված 2 հայ զինծառայողների մասունքները նույնականացվել են։ Այս մասին հայտնում են քննչական...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով 107 մարդ է մահացել
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում առնվազն 107 մարդ է զոհվել։ Պատճառը կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցն է եղել։ Այս մասին հայտնում է Hindustan...
Աղբյուր` Panorama.am
17:51
«Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել». Հռիփսիմե Խուրշուդյանի մասին
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան: ԿԳՄՍՆ հասարակայնության...
Աղբյուր` Panorama.am
17:43
«Ու այս ամենի ֆոնին Ալեն Սիմոնյանը նկարներ է հրապարակում իր իսպանական հանգստից, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ճամարտակություններով է զբաղված». Թևանյան
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջում գրում է. «Սրանք հազարավոր երեխեքի մահվան պատճառ են...
Աղբյուր` Panorama.am
17:30
«Զախարյանը պատրաստ է ցույց տալ իր ողջ տաղանդը». Իսպանիայում խոսել են Արսենի խաղից իրենց սպասելիքների մասին
Իսպանական հայտնի Mundo Deportivo հրատարակությունը վերլուծել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի առաջին մրցաշրջանը իսպանական «Ռեալ...
Աղբյուր` Panorama.am
17:23
Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ պատ է կառուցվում
Կիրանցի այլընտրանքային ճանապարհը պատշար է ունենալու երկու կողմից։ Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանի փոխանցմամբ՝ ճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հայաստանյան բանկերի ղեկավար կազմն այցելեց OVIO-ի տվյալների մշակման կենտրոն
Հայաստանի Բանկերի միության և OVIO ընկերության նախաձեռնությամբ կայացավ ՀՀ առևտրային մի շարք բանկերի ղեկավար կազմի այցելությունն OVIO-Ի՝ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Անի Լուպեի լողազգեստով նոր ֆոտոշարքը
Դերասանուհի Անի Գրիգորյանը, որն առավել հայտնի է Անի լուպե բեմական անունով, ինսթագրամիր իր էջում լողազգեստով նոր ֆոտոշարք է հրապարակել։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախցի գրող Հերմինե Ավագյան. Կարոտում եմ իմ ծննդավայրի փոշոտ ու ցեխոտ փողոցները
17:21 01/07/2024

Արցախցի գրող Հերմինե Ավագյան. Կարոտում եմ իմ ծննդավայրի փոշոտ ու ցեխոտ փողոցները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}