![](https://panorama.am/news_images/1008/3022925_1/1.thumb.jpg)
Գետամեջ գյուղում տեղի է ունեցել սողանք․ տուժածներ չկան
Հունիսի 28-ին, ժամը 11։07-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետամեջ գյուղի 13-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման և մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ ապրիլ ամսից սկսած Պտղնի գյուղի Այգեգործական 5-րդ փողոցի բնակելի տներից Գետամեջ գյուղի 13-րդ փողոցի ուղղությամբ աստիճանաբար ակտիվացել է սողանք, ինչի հետևանքով Գետամեջ գյուղի 13-րդ փողոցի ճանապարհի մոտ 50 մ հատվածում առաջացել են ճաքեր, Պտղնի գյուղում վնասվել են Այգեգործական 5-րդ փողոցի տներից մեկի մոտակա քարե օժանդակ շինությունը, մյուս տան թոնրատունը, քարե օժանդակ շինությունը (մոտ 60 քմ), լողավազանը և երկաթբետոնե պարիսպը։
Սողանքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ներկայացուցիչներին, Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությանը, Նոր Հաճնի համայնքապետարանին և ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային ՕԿԿ-ին»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
![Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը](https://panorama.am/video_images/17/49869_1/f6683d660d4d69_6683d660d4daa.jpg)
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)
![Ավինյանը պետք է պատասխան տա ԱՆԻՖ-ի լուծարման համար. Քաղաքագետ](https://panorama.am/video_images/17/49832_1/f667ec7df01fc0_667ec7df0200f.jpg)
![Չարիքը պետք է վերացնենք և այո, ես դա հանձն եմ առել. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49824_1/f667ebd6bdf23c_667ebd6bdf284.jpg)