«Գոյ»-ի դերասաններից որևէ մեկը պայմանագիր չի կնքել Սունդուկյան թատրոնի հետ, սպասում են իրենց «անկախ թատրոնին»
Կառավարության որոշմամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորված «Գոյ» թատրոնի դերասաններից որևէ մեկը դեռ չի ընդունվել աշխատանքի մայր թատրոնում։
«Եթե կգան, կուզեն աշխատել, բարով գան, տեղ կա, կարող են գալ, մեր մասով որևէ խնդիր չկա»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ։ «Գոյ» թատրոնը միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում է դատարանում, նաև թատրոնի դերասանները, ստեղծագործական անձնակազմը բողոքի ակցիաներ է արել՝ իրենց դժգոհությունը փորձելով հասցնել ԿԳՄՍ նախարարություն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությանը։
Դատական գործընթացը դեռ շարունակվում է, իսկ բողոքի ակցիաներով հստակ որևէ արդյունք չգրանցելով՝ թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը որոշում է կայացրել հանդես գալ որպես անկախ թատրոն
«Գոյ» թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ որպես անկախ թատրոն հանդես գալու իրենց որոշումն ու ԿԳՄՍ նախարարության հետ ձեռք բերած համաձայնությունն ուժի մեջ է։
«Համաձայնեցված է նախարար Ժաննա Անդրեասյանի հետ մեկ-երկու ամիս առաջ հանդիպման ժամանակ։ Այժմ ընթացիկ աշխատանքներ են այդ ամենն իրականացնելու համար։ Առաջիկայում կրկին հանդիպում կունենանք նախարարի հետ՝ մանրամասն քննարկելու ու ավելի շոշափելի գործընթաց սկսելու համար։ Կարծում եմ՝ արդեն գործունեություն սկսելու ժամկետն այդ հանդիպման ժամանակ կհստակեցվի։
Ինչ վերաբերում է հարցին, թե որպես անկախ թատրոն «Գոյ»-ը որտեղ է հանդես գալու, Աշոտ Տեր-Մաթևոսյանն ասաց, որ որպես հնարավոր տարբերակ դիտարկվել է նաև այն տարածքը, որտեղ մշտապես հանդես են եկել՝ Սունդուկյան թատրոնի տարածքում գործող իրենց բեմում։
«Պայմանավորվածությունն այդպիսին է եղել, դիտարկվել է որպես հնարավոր տարբերակ, ու մենք այդ ուղղությամբ ենք աշխատում»,- նշեց նա։
Այժմ «Գոյ» թատրոնի դերասաններն անգործ են, քանի որ միավորումից հետո, Աշոտ Տեր-Մաթևոսյանի փոխանցմամբ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ որևէ դերասան պայմանագիր չի կնքել։
«Սունդուկյան թատրոնը երկու ամիս առաջ ծանուցել է բոլոր աշխատակիցներին, որ «Գոյ» թատրոնից ազատված են։ Միավորումից հետո պետք է լինի պայմանագրերի թարմացում, բայց մենք նոր պայմանագիր չենք կնքել Սունդուկյան թատրոնի հետ, քանի որ մեր նպատակն ուրիշ է»,- ասաց դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Գոյ»-ի դերասանները չկարողացան մուտք գործել թատրոն, բայց ժամանակավորապես դադարեցնում են ակցիաները
- Այսօր գնում ենք, որ մեր թատրոնի մուտքից մտնենք և տեսնենք՝ արդյոք ԿԳՄՍՆ հետ բանակցությունները վստահելի են, թե ոչ. «Գոյ»
- Քննչական կոմիտեում հարցաքննվել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը
- ԿԳՄՍՆ-ից «Գոյ»-ի հետ բանակցելու ցանկություն են հայտնել. Արզումանյան
- Գուցե այսօր «Գոյ» թատրոնի դուռն էլ բացվի. Սարգիս Արզումանյանը՝ Սունդուկյան թատրոնի վերնախավին
- Պարոն Մանսուրյանին ասել եմ՝ «Գոյ» թատրոնի համար է պետք, ասել է՝ խնդիր չէ, կստորագրեմ. Սամվել Թոփալյան
- Կառավարությունը «պատասխանել է» «Գոյ»-ի դերասաններին
- Ի աջակցություն «Գոյ» թատրոնի՝ առաջարկվում է մեկ ամիս պարալիզացնել թատրոնների գործունեությունը
- «Գոյ»-ի դերասանների նստացույցը շարունակվում է, սպասում են պատասխանի
- «Դուք չե՞ք ամաչում, ես ամաչում եմ, որ իմ հայրենակիցն եք». «Գոյ»-ի դերասանուհին՝ Սունդուկյանի փոխտնօրենին
- «Դուռը ժամանակից շուտ չենք փակել. Սունդուկյանի թատրոնի տնօրենը՝ «Գոյ»-ի մասին
- «Տվորչեսկի հարց է լուծվում, ընկել եք բնակարանի կռվի հետևի՞ց». Սունդուկյանի թատրոնում լարված իրավիճակ էր
- Վաղը «Գոյ» թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել իր տարածք Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով
- «Գոյ»-ը պատրաստ է լինել անգամ անկախ թատրոն. Արզումանյան
- «Գոյ» թատրոնն իր բողոքը կհնչեցնի «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում՝ բեմից
- «Գոյ». Ժամը 18:30 հավաքվում ենք Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դիմաց
- «Գոյ» թատրոնի նախկին աշխատողներին կոչ ենք անում զերծ մնալ Սունդուկյանի ղեկավար կազմիբարի համբավն ստվերող գործողություններից
- Մեր վրա ճնշում են գործադրում. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- Չենք կարողանում մտնել թատրոն. «Գոյ» թատրոնի դերասան
- «Գոյ» թատրոնը դիմել է ՄԻՊ-ին
- «Գոյ» թատրոն. Փետրվարի ներկայացումները անժամկետ դադարեցվել են կառավարության որոշումից բխած ապօրինությունների պատճառով
- «Գոյ»-ին առաջարկվել է հանդես գալ որպես անկախ թատրոն
- «Գոյ»-ը շատ շուտով կխախտի «խորհրդավոր լռությունը»
- Ես «Գոյ» թատրոնի հետ ոչ մի անելիք չունեմ. Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար
- «Գոյ» թատրոնը ևս երկու անվճար ներկայացում կխաղա
- Հանդիսատեսը ահա այսպես որոշում է, որ «Գոյ» թատրոնը պետք է լինի
- «Գոյ» և Սունդուկյանի թատրոնների միավորման փաստաթուղթը ստորագրվել է, այդ իմաստով քննարկման բան չունենք. Անդրեասյան
- Ժաննա Անդրեասյանը «Գոյ»-ի դերասաններին մեղադրեց մանիպուլյացիաների համար
- «Գոյ» թատրոն. ԿԳՄՍ նախարարության ջանքերով տարածած տեղեկությունը սուտ է
- «Գոյ» կենտրոնն անվստահություն է հայտնել նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին
- Սունդուկյանի անվան թատրոնի և «Գոյ»-ի միավորման ակտը ստորագրվել է
- Իրենք ոչ մի բան մինչև այսօր չեն ստեղծել ու զբաղված են միայն քանդելով. «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ ԿԳՄՍՆ-ի մասին
- Մշակութային ջարդ է. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- «Գոյ» թատրոնի գործունեությունը, որպես առանձին ՊՈԱԿ, չենք պատկերացնում. ԿԳՄՍ նախարար
- «Գոյ» թատրոնի անձնակազմը պահանջում է հանդիպում ԿԳՄՍ նախարար կամ փոխնախարարի հետ
- Արվեստագետներն ահազանգում են` «ԳՈՅ» թատրոնը փակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան