![](https://panorama.am/news_images/1008/3022768_1/photo_2024_06_27_16_47_19_2.thumb.jpg)
«Դուստր Մարիաննա»-ին պատկանող կաթի մթերման չորս կետերում խախտումներ են հայտնաբերվել. Դրանց արտադրական գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Դուստր Մարիաննա ՍՊԸ-ին պատկանող կաթի ընդունման կետերում: Դրանցից 4-ի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագած, Սյունիքի մարզի Գորհայք և Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղերում գործող կետերի, սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել իրավական նորմերով սահմանված պահանջներին:
Մասնավորապես՝
• արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային (սննդային) հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը,
• չի ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,
• չեն իրակակացվել կատարվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգման, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,
• չի ապահովվել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, բորբոսի առաջացումից արտադրամասի պաշտպանությունը,
• արտադրական շինություններ հատակների, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
• արտադրական շինությունները չեն ունեցել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ, սանհանգույցներ, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններ,
• արտադրական շինություններում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստ և կոշիկներ, արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի ընդունման վերոնշյալ կետերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել են խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետներ:
Լրահոս
Տեսանյութեր
![Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան](https://panorama.am/video_images/18/53959_1/53964459152_d54b3ba492_b_1_thumb.thumb.jpg)
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
![Ես ներողություն են խնդրում յուրաքանչյուրից. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/18/53985_1/f676e5c5b36b86_676e5c5b36bc5.jpg)
![Փաշիկ Ալավերդյանը հունից դուրս եկավ](https://panorama.am/video_images/18/53955_1/f676bbc361ea91_676bbc361ead1.jpg)