«Ժողովուրդ». Իշխանությունները արցախցիներին համոզում են քաղաքական ակտիվություն չցուցաբերել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իշխանությունները արցախից բռնի տեղահանված արցախցիներին շահագրգռում, համոզում են քաղաքական ակտիվություն չցուցաբերել, որևէ դեպքում չմասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հանրահավաքներին ու ակցիաներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերջին շրջանում ՔՊ-ականները տարբեր վարչական շրջաններում ու մարզերում փակ հանդիպումներ են ունենում Արցախից բռնի տեղահանվածների հետ ու իբրև սոցիալական ծրագրերի առնչությամբ հարցեր քննարկում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բացի սոցիալական հարցերից, իշխանականները ձեռքի հետ էլ արցախցիներին հասկացնում են, որ եթե ուզում են օգտվել սոցիալական այդ ծրագրերից, ապա պետք է քաղաքական չեզոքություն դրսևորեն, չքննադատեն ՔՊ-ին ու չխառնվեն քաղաքական գործընթացներին, մասնավորապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքների մասին է խոսքը, որին, ինչպես գիտենք, նաև մեծ թվով արցախցիներ են մասնակցում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին