![](https://panorama.am/news_images/1008/3022602_1/f635b67891d3ee_635b67891d42f_thumb_v1_10_thumb_v1_thumb_v1.thumb.jpg)
«Ժողովուրդ». Փաշինյանը որոշել է ամեն շաբաթ-կիրակի մարզեր գնալ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը որոշել է «հանրության մեջ դուրս գալ»: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը որոշել է ամեն շաբաթ-կիրակի մարզեր գնալ: Ըստ կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրի՝ շատ ոգևորված է հետ եկել Սյունիքի մարզից, որտեղ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ջանք ու եռանդ չէր խնայել կազմակերպելու այնպիսի հանդիպումներ, որոնցում Փաշինյանն իրեն կոմֆորտ կզգա, ու ահա դա է պատճառը, որ հայրենի իշխանության տարբեր ներկայացուցիչներ, մարզպետներ ու համայնքապետեր ամեն բան անում են՝ մարզում անթերի հանդիպումներ կազմակերպելու համար բնակիչների հետ, որտեղ բոլորը ջերմ խոսքեր կասեն Փաշինյանին, կհամբուրեն ու կասեն, որ ինքը պետք է մնա իշխանության ղեկին: Փաշինյանի՝ մարզեր գնալու բուն նպատակը նաև ընդդիմությանը ցույց տալն է, թե ժողովուրդը իր կողքին է, ու ինքը մինչև 2026 թվականը վարչապետի աթոռին է մնալու: ՀՀ վարչապետի տրամադրությունը, ըստ մեր աղբյուրների, բարձր է, քանի որ իրեն զեկուցած տեղեկությունների համաձայն՝ իշխանության փոփոխություն այս պահին իրագործելի չէ: Ի դեպ, դեռ հստակ չէ, թե որ մարզ կգնա Փաշինյանը, քանի որ նա իր այցերը գաղտնի է պահում ու վերջին պահին է հայտարարում, որ պատրաստվեն, ու մեկնեն մարզ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
![Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը](https://panorama.am/video_images/17/49869_1/f6683d660d4d69_6683d660d4daa.jpg)
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)
![Ավինյանը պետք է պատասխան տա ԱՆԻՖ-ի լուծարման համար. Քաղաքագետ](https://panorama.am/video_images/17/49832_1/f667ec7df01fc0_667ec7df0200f.jpg)
![Չարիքը պետք է վերացնենք և այո, ես դա հանձն եմ առել. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49824_1/f667ebd6bdf23c_667ebd6bdf284.jpg)