Արարքի փաստակազմը սխալ է եղել և տրվել է սխալ իրավաբանական որակում․ Կոչուբաևը՝ Լևոն Քոչարյանի գործի մասին
Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով հերթական դատական նիստին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարեց, որ մեղադրանքը հիմնավոր չէ։
«Արարքի փաստակազմը սխալ է եղել և տրվել է սխալ իրավաբանական որակում։ Պատվարժան դատարան, հասկանալու համար՝ մեղադրանքն ինչ աստիճանի անհիմն է, ես հենց նոր փորձեցի Լևոն Ռոբերտի Քոչարյանի փոխարեն կարդալ օրինակ՝ Ալեքսանդր Սերգեյի Կոչուբաևը մեղադրվում է ոստիկանության ծաղառողների ծառայողական գործունեության միջամտելու համար և հասկացա, որ ոչինչ մեղանդրանքից չի փոփոխվի։ Նույն ձև ես էս արարքն արած կլինեմ, ինչ պարոն Քոչարյանը։ Սա հստակ ցուցիչ է , թե մեղադրանքն ինչպիսի անհիմն բնույթի է»,- ասաց փաստաբանը։
Փաստաբանը հիշեցրեց, որ նախորդ անգամ, երբ նիստերի դահլիճում տեսանյութ հրապարակեց, համակարգիչը գողացան, այս անգամ ևս «ռիսկի» կդիմի։
«Մենք՝ որպես պաշտպաններ, մեղադրանքի հիմքում դրված բոլոր փաստական տվյալների մասով պետք էունենանք առարկելու համարժեք հնարավորություն»,- հավելեց նա։
Մեղադրական եզրակացության համաձայն, Սերգեյ Ասատուրով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ հատուկ նշանակության գումարտակի ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել նրանց նկատմամբ:
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ հատուկ նշանակության գումարտակի ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել նրանց նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան