Խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է առաջ քաշել. «Սրբազան պայքար»
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վերաբերյալ «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքի տարածած տեղեկությունը։
«Այն տեղեկատվությունը, որ տարածվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդների կողմից առանց վստահելի աղբյուրի հղման, չի համապատասխանում իրականությանը: Նման որոշում այս պահին չկա, որևէ գործընթաց այս առումով չի իրականացվում: Գրասենյակը շարունակում է իրականացնել իր գործառույթները՝ շարունակելով ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային իրավական ատյաններում»,- Aysor.am-ին ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Նա նշել է, որ Եղիշե Կիրակոսյանն այս պահին գտնվում է իրեն հասանելիք արձակուրդում։
Նշենք, որ «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը գրել է.
«Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից:
Խոսքը վերաբերվում է և՛ Արցախի հայության դեմ Ադրբեջանի իրականացրած խտրականության և էթնիկ զտումների քաղաքականությանը, թե՛ Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ ՀՀ բողոքներին, թե՛ ՀՀ օկուպացված տարածքներն ազատելու մեր պահանջներին:
Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարել Ալիևի նաև այս պահանջները, ինչն առաջացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի զայրույթը: Վերջինս պնդում է, որ ետ չի կանչի իր իսկ կողմից պատրաստված հայցերը և պատրաստվում է, այդպես էլ արձակուրդից չվերադառնալով, հրաժարական տալ»:
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյան. Ես չեմ տեսնում դրական արձագանք Ադրբեջանի կողմից
- Վերջերս էլ առաջարկ ենք արել մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը. Արմեն Գրիգորյան
- Բաքուն չի արձագանքել համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկին. Արմեն Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան