Տիկնիզյանի գործակալ. «Նաիրի նկատմամբ միշտ հետաքրքրություն կա»
Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալը պատասխանել է ֆուտբոլիստի ապագայի հետ կապված հարցին։
«Կարո՞ղ ենք ասել, որ Նաիրը հաջորդ մրցաշրջանում կմնա «Լոկոմոտիվում»: Թիկնիզյանը ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը։ Նրա նկատմամբ դեռ հետաքրքրություն կա՞ այլ թիմերից: Նաիրի նկատմամբ միշտ հետաքրքրություն կա»,- գործակալ Ալեքսանդր Կլյուևի խոսքն է մեջբերել Sport Express-ը։
Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ 2023/24 մրցաշրջանում 25-ամյա հայ ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 30 հանդիպում, խփել 9 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
Հարակից հրապարակումներ`
- Սլովենիա-Հայաստան հանդիպմանը Սպերցյանին և Տիկնիզյանին կհետևեն իտալացի սկաուտները
- Նաիր Տիկնիզյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին
- Տիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ» ձախողվել է
- Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է «Լոկոմոտիվի»՝ սեպտեմբերի լավագույն խաղացող