Իրավունք 12:33 28/06/2024 Հայաստան

Ռուս ամուսինները «Գլոբբինգ»-ից պատվերը ստանալուն պես ձերբակալվել են

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ օրերս  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ   էլեկտրոնային առևտրի և փոստային փոխադրումների սպասարկաման և հսկողության վարչության աշխատակիցների հետ,  «Զվարթնոց» օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից` «Գլոբալ շիփփինգ» ՍՊԸ-ի միջոցով ՀՀ ներմուծված  միջազգային սուրհանդակային առաքանին: Հիշյալ առաքանու մեջ հայտնաբերվել է 50 հաբ։ Դեղահաբերը ստուգվել են համապատասխան սարքով, որի էկրանին արտացոլվել է «ակրիլֆենտանիլ» գրառումը։

Ֆենտանիլ տեսակի թմրամիջոցն ընդգրկված է ՀՀ կառավարության` թիվ 707-Ն որոշման մեջ՝ որպես թմրամիջոց:

Նշված զանգվածների հայտնաբերման փաստով  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների  ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է հիշյալ առաքանու ստացման վայրը, որը դարանակալվել է։ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «Ակրիլֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի զանգվածների փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ` «Գլոբալ շիփփինգ» ՍՊԸ-ի միջոցով ներմուծված առաքանին  Երևանի Մաշտոցի 50 հասցեում գործող «ԳԼՈԲԲԻՆԳ» ընկերության սպասարկման սրահում շուրջ 4 օր մնալուց հետո, ստացող անձը փոստային նամակի միջոցով ցանկացել է առաքանին ստանալ Ծաղկաձոր քաղաքում՝ իր նշած հասցեի առաքմամբ։

Արդեն Ծաղկաձորում առաքանին ստացող անձը հայտնել է, որ անձամբ չի կարող ստանալ առաքանին, խնդրել է այն թողնել իր նշած հասցեում գտնվող խանութում։ Նշված խանութը դարանակալվել է, և արդեն ուշ երեկոյան հիշյալ խանութ են մոտեցել ՌԴ քաղաքացիներ, ամուսիններ Ն․Դ․-ն և Ե․Խ․-ն, ովքեր առաքանին ստանալուց հետո, ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 399 հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ամուսինները ձերբակալվել են: Խուզարկություն է կատարվել վերջիններիս բնակության հասցեում, որտեղ հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող իրեր և առարկաներ, որոնք առգրավվել են։
Նշենք, որ հայտնաբերված  «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի օգտագործումն, ըստ մասնագետների, չափազանց վտանգավոր է, քանի որ  դրա գերդոզավորումից հանգեցնող մահվան դեպքերի ցուցանիշը, մյուս թմրամիջոցների հետ համեմատած՝ ամենաբարձրն է։ Ֆենտանիլի ազդեցությունը 50 անգամ ավելի ուժեղ է, քան հերոինի և 100 անգամ ավելի ուժեղ` քան մորֆինի ազդեցությունը։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:12
Վթար է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Հուլիսի 2-ին, ժամը 13:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արտաշատ...
Աղբյուր` Panorama.am
18:59
«Ես այստեղ եմ, որպեսզի նվաճեմ ամեն ինչ»․ «Նոային» է միացել Գոնսալո Գրեգորիոն
Հայաստանի փոխչեմպիոն «Նոային» է միացել Գոնսալո Գրեգորիոն։ Պորտուգալացի հարձակվողը կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:50
Ճշմարտությունը պետք է հաղթի, այն բացարձակ ճշմարտություն է, խնդիրը ժամանակի մեջ է. Արսեն Գրիգորյան
Ժամանակակից աշխարհում, ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացներում գոյատևելու են այն պետությունները, որոնք ունեն սեփական ինքնությունը պահպանած...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Թբիլիսի
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 3-ին պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եթե լրանում է անձնագրի ժամկետը, այն չի երկարաձգվում ոչ մի դեպքում. Բիչախչյան
«Միգրացիա և քաղաքացիություն իրավաբանական գրասենյակի» տնօրեն Մնացական Բիչախչյանն իրազեկում է․ «Թեև վաղուց կատարվել են...
Աղբյուր` Panorama.am
18:09
Դավիթ Տերտերյանը միացել է Վանին
«Արարատ-Արմենիայի» նախկին պաշտպան Դավիթ Տերտերյանը կարիերան կշարունակի Չարենցավանին «Վանի» կազմում։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:05
Թուրքիայում անկարգությունների պատճառով ձերբակալվել է ավելի քան 470 մարդ
Թուրքիայի հարավում գտնվող Կայսերի նահանգում տեղի ունեցած անկարգություններից հետո ոստիկանությունը ձերբակալել է 474 մարդու։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսին
Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
17:59
Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված զինծառայողների մասունքները նույնականացվել են. ՔԿ
Ադրբեջանի կողմից հունիսի 21-ին ՀՀ-ին փոխանցված 2 հայ զինծառայողների մասունքները նույնականացվել են։ Այս մասին հայտնում են քննչական...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով 107 մարդ է մահացել
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում առնվազն 107 մարդ է զոհվել։ Պատճառը կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցն է եղել։ Այս մասին հայտնում է Hindustan...
Աղբյուր` Panorama.am
17:51
«Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել». Հռիփսիմե Խուրշուդյանի մասին
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան: ԿԳՄՍՆ հասարակայնության...
Աղբյուր` Panorama.am
17:43
«Ու այս ամենի ֆոնին Ալեն Սիմոնյանը նկարներ է հրապարակում իր իսպանական հանգստից, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ճամարտակություններով է զբաղված». Թևանյան
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջում գրում է. «Սրանք հազարավոր երեխեքի մահվան պատճառ են...
Աղբյուր` Panorama.am
17:30
«Զախարյանը պատրաստ է ցույց տալ իր ողջ տաղանդը». Իսպանիայում խոսել են Արսենի խաղից իրենց սպասելիքների մասին
Իսպանական հայտնի Mundo Deportivo հրատարակությունը վերլուծել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի առաջին մրցաշրջանը իսպանական «Ռեալ...
Աղբյուր` Panorama.am
17:23
Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ պատ է կառուցվում
Կիրանցի այլընտրանքային ճանապարհը պատշար է ունենալու երկու կողմից։ Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանի փոխանցմամբ՝ ճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հայաստանյան բանկերի ղեկավար կազմն այցելեց OVIO-ի տվյալների մշակման կենտրոն
Հայաստանի Բանկերի միության և OVIO ընկերության նախաձեռնությամբ կայացավ ՀՀ առևտրային մի շարք բանկերի ղեկավար կազմի այցելությունն OVIO-Ի՝ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Անի Լուպեի լողազգեստով նոր ֆոտոշարքը
Դերասանուհի Անի Գրիգորյանը, որն առավել հայտնի է Անի լուպե բեմական անունով, ինսթագրամիր իր էջում լողազգեստով նոր ֆոտոշարք է հրապարակել։...
Աղբյուր` Panorama.am
16:46
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտի – Իտալիայի փողոցների խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի...
Աղբյուր` Panorama.am
16:40
Սաֆրաստյան. Սիրիացի փախստականների հետ բախումները վկայում են, որ Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում ամեն ինչ հանգիստ չէ
Թուրքիայի կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգի Մելիքգազը շրջանի Դանըշմենթգազի թաղամասում մի խումբ մարդիկ հարձակվել էին սիրիացիներին պատկանող...
Աղբյուր` Panorama.am
16:26
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ռազմական ինքնաթիռի կործանման և օդաչուի զոհվելու մասին
Վրաստանում ծրագրված զորավարժությունների ժամանակ Սու-25 ինքնաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:20
Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան. Freedom House-ի հատուկ զեկույցը
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հատուկ զեկույց է պատրաստել, որով փաստում է,  թե ինչպես են Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերը...
Աղբյուր` Panorama.am
15:48
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով ականանետային կրակի ներքո փրկել է 12 զինակից ընկերներին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր ալիքում հրապարակել է ՌԴ ԶՈւ շարքային Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:30
Վաղարշակ Հարությունյանը Կուրսկում է
Ռուսաստանում Հայաստանի դեսպան վաղարշակ Հարությունյանն աշխատանքային յացով Կուրսկում է։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
15:09
Զբոսաշրջիկները երե՞ս են թեքել Փարիզից
Փարիզի Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները հույս ունեին, որ Օլիմպիական խաղերը շատ այցելուների կբերի Փարիզ։
Աղբյուր` Panorama.am
15:04
ՊԵԿ նախագահը կառուցապատողներիի հետ հանդիպմանը անընդունելի է համարել մի շարք արատավոր երևույթներ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
Այսօր և վաղը ներառյալ Հայաստանը գտնվում է անտիցիկլոնի ազդեցության գոտում։ Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով առաջիկա օրերի եղանակի...
Աղբյուր` Panorama.am
14:13
«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել
Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:39
Առաջիկայում Հայաստանում մի քանի հարյուր դպրոց է փակվելու. Սերոբ Խաչատրյան
Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Դպրոցը բուլկի թխողի, ջեմ արտադրողի, հաց արտադրողի, էլեկտրիկի, սանտեխնիկի ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախցի գրող Հերմինե Ավագյան. Կարոտում եմ իմ ծննդավայրի փոշոտ ու ցեխոտ փողոցները
17:21 01/07/2024

Արցախցի գրող Հերմինե Ավագյան. Կարոտում եմ իմ ծննդավայրի փոշոտ ու ցեխոտ փողոցները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}