Այն երկրները, որոնք աջակցում են Պաղեստինի ժողովրդին, պատմության ճիշտ կողմում են գտնվում. ՀՀ-ում Իրանի դեսպան
«Մենք չենք ճանաչում մանկասպան սիոնիստական ռեժիմը։ Մենք ընդգծելով մեր այդ սկզբունքը՝ ողջունել ենք Հայաստանի որդեգրած դիրքորոշումը Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ»,- ՀՀ-ում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Իրանը գնահատում Հայաստանի կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու քայլը։
Դեսպանը նշեց. «Այս քաջ և դրական քայլը, որ կատարվեց Հայաստանի կողմից, ցույց է տալիս, որ իսկապես միջազգային հանրությունը կարևորում է Պեղեստինի ժողովրդի իրավունքները և դեմ է իրավունքների խախտմանը, որոնք դրսևորվում են սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի նկատմամբ»:
Մեհդի Սոբհանիի խոսքով, այն երկրները, որոնք աջակցում են Պաղեստինի ժողովրդին և Պաղեստինի ժողովրդի իրավունքները, նրանք պատմության ճիշտ կողմում են գտնվում:
«Այն հանցագործությունները, որոնք իրականացվում են սիոնիստական ռեժիմի կողմից, հայտնի են ողջ աշխարհին: Ով լռում է այդ հանցագործությունների մասին, երբ ֆոսֆորային ռումբերի հետևանքով երեխաներ են զոհվում և այս քայլը համարում են Իսրայելի կողմից պաշտպանություն, մասնակից է սիոնիստական ռեժիմի կողմից կատարված հանցագործություններին»,-ասաց Հայստանում Իրանի դեսպանը:
Հարակից հրապարակումներ`
- Գոհ ենք հարգարժան վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշման համար. Էրդողան
- Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար
- Հորդանանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը
- Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժողներն իբր պաշտպանում են Պաղեստինի ինքնորաշման իրավունքը. Քրիստինե Վարդանյան
- Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու որոշումը
- Իսրայելը զգուշացնում է Հայաստանին Պաղեստինի ճանաչման լուրջ հետևանքների մասին
- Էրդողանն է Նիկոլ Փաշինյանին հորդորել ճանաչել Պաղեստինի պետությունը. Փաշինյանը հապճեպ կատարել է
- ՊԱԿ-ը ողջունել է Պաղեստին պետության ճանաչելու մասին Հայաստանի որոշումը
- Հայաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ՀՀ ԱԳՆ