Աշոտյան. ԵՄ-ի էլիտար պարտեզում աշխարհաքաղաքական մուրացկանների համար տեղ չկա
«ԵԽԽՎ-ն ցինիկության համաշխարհային առաջնությունում միջազգային կառույցների մեջ առաջատարների խումբ ներխուժեց: Ժամանակին դա արժեքների հարթակ էր, հիմա՝ քաղաքական շահերի: Ժամանակին Հայաստանի իշխանություններն այնտեղ Ադրբեջանի դեմ էին պայքարում, այսօրվա իշխանությունները սեփական ժողովրդի նկատմամբ են փորձում հաղթանակ տանել», դատական հերթական նիստի ավարտին 168.am-ի հարցերին ի պատասխան, հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Լրագրողը հարցրել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցում տեղ գտած գնահատականների մասին։
Ինչ վերաբերում է Եվրամիություն մուռտք գործելու վերաբերյալ քննարկումներին, ապա Աշոտյանն արձագանքեց.
«Ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդայի համաստեղությանը միանալու, որովհետև դա ավելի իրատեսական է: Եվրամիության էլիտար պարտեզում աշխարհաքաղաքական մուրացկանների համար տեղ չկա»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը