Մենք գործում ենք մի ահռելի պետական կեղտոտ ապարատի դեմ, որի երազանքը փողն ու պաշտոնն են․ Բագրատ Սրբազանը՝ Մեղրիում
Բագրատ Սրբազանը Մեղրիում հանդիպում է Մեղրիի ու Ագարակի բնակիչների հետ:
«Չափազանց ուրախ եմ, որ մենք գտնվում ենք մեր հայրենիքի ամենահարավային կետում, ռազմավարական և կարևոր նշանակություն ունեցող կետում, որը մեր պետության դարպասներն են։ Ընդամենը չորս տարի այս դարպասները շատ ավելի լայն էին, կիլոմետրերով երկար էին, դա խոսում է այն մասին, որ մեր կյանքերի գնով երբեք կանգ չենք առել»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա ողջունեց նահատակ հերոսների ծնողներին՝ հայրենիքի հայրերին ու մայրերին։Այնուհետև անդրադարձավ այցի նպատակին՝ ասելով․ «Վստահաբար հետևել եք,թե ինչ էր տեղի ունենում Հայաստանում։ Մեր նպատակն է այցելել մարզե, տեսնել,թե ինչ է տեղի ունենում։ Առաջին կետը՝ Մեղրին է, որովհետև այն աղետը , որը տեղի է ունենում Տավուշում շատ շուտով հասնելու է Սյունիք, Գեղարքունիք, Արարատի շրջանը, այս հայրենահանձնման շրջանը շարունակվում է։ Այս շարժման բուն նպատակն էլ դա է եղել՝ հայրենահանձնումը կասեցնելը։ Հաջողել ենք, թե՞՝ ոչ։ Ինչ-որ իմաստով կարող եմ ասել,որ հաջողել ենք, բայց մենք գործում ենք մի ահռելի պետական կեղտոտ ապարատի դեմ , որի երազանքը երկուսն են՝ փողն ու պաշտոնը։ Նրա կարևորագույն գործիքը մեկն է՝ սուտն ու կեղծիքը»։
Սրբազանը շեշտեց, որ Տավուշում սահմանազատում ու սահմանագծում տեղի չի ունեցել և ոչ մի տեղ չի լինելու։
«Սյունիքում էլ, Գեղարքունիքում էլ, Վայոց Ձորում էլ ու Արարատում էլ չի լինելու։ Լինելու է միայն հանձնել ու հանձնել։ Չկա մեկը, որ երաշխավոր կանգնի հարցին, թշնամին թելադրում է, սրանք էլ անում են։ Դեռ չվերջացրած, հիմա էլ պահանջում են, որ Սահմանադրություն փոխեն։ Ո՞վ է տեսել, որ առանց խաղաղության կնքման երկիր բաժանեն։ Հեռու չէ օրը, որ այսպես կոչված անկլավների հարցը բարձրանա ու գյուղերը սկսեն մեջ-մեջ կիսել»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին