Նախապես որոշակի ճնշումներ էին գործադրել մարդկանց վրա, որպեսզի չգան հավաքին. Բագրատ սրբազանը՝ Մեղրիից
«Նախապես որոշակի ճնշումներ էին գործադրել մարդկանց վրա, որպեսզի չգան հավաքին կամ հադիպմանը, այդուհանդերձ մարդիկ եկել էին և ես շատ ուրախ եմ դրա համար»,- ամփոփելով Մեղրի կատարած այցը՝ ասաց Բագրատ սրբազանը։
Նա ուրախություն հայտնեց, որ հանդիպել են ամբողջությամբ պատրաստակամ մարդկանց հոտ, որոնք լավ են պատկերացնում այն իրականությունը, որի մեջ ապրում է ժողովուրդը։
«Մարդիկ պատրատակամ են փոփոխություներ իրականացնել՝ լավ լուր ձեզ համար»,- ասաց Բագրատ սրբազանը։
Նա նշեց, որ երբ քայլում էին քաղաքի փողոցներով, բոլոր բակերից և պատուհաններից մարդիկ ողջունում էին իրենց և մեքենաներից ազդանշաններ էին տալիս։
«Սա խոսում է նրա մասին, որ մեր ժողովուրդն իր ամբողջության մեջ ցանկություն ունի այդ փոփոխությունները իրականացնելու, բայց այն պետք է դառնա յուրաքանչյուրի անձնական պայքարը և անձնական թեման.,- հայտարարեց Բագրատ սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք գործում ենք մի ահռելի պետական կեղտոտ ապարատի դեմ, որի երազանքը փողն ու պաշտոնն են․ Բագրատ Սրբազանը՝ Մեղրիում
- Չարիքը պետք է վերացնենք, և այո, ես դա հանձն եմ առել ձեր հետ միասին. Բագրատ Սրբազան
- Վայքում քաղաքացիներ էին հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին