CNN-ի մեկնաբանները «պարզապես դանակներ խրեցին Բայդենի թիկունքից». Մասկ
Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի բանավեճը, որը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, առիթ էր որպեսզի ԱՄՆ ներկայիս առաջնորդին փոխարինեն Դեմոկրատական կուսակցության մեկ այլ թեկնածուով։
«Նրանք (Թրամփն ու Բայդենը) պարզապես խամաճիկներ են, սա Բայդենի փոխարինման նախապատրաստական փուլ էր», -ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Մասկը ի պատասխան X օգտատերերից մեկին հաղորդագրության։ Նրա խոսքով CNN-ի մեկնաբանները «պարզապես դանակներ խրեցին Բայդենի մեջքին»: .
Ատլանտայում տեղի է ունեցել ԱՄՆ պատմության մեջ առաջին հեռուստաբանավեճը գործող և նախկին նախագահների միջև։ Բայդենին և Թրամփին արգելվել է ձեռքի տակ ունենալ խոսքի պատրաստի թեզեր։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն ստացել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ՝ որպես պետության ղեկավարի հանրապետական թեկնածու առաջադրվելու համար։ Բանավեճից հետո Politico թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Դեմոկրատական կուսակցության որոշ ներկայացուցիչներ, նրա ձախողման պատճառով, սկսել են ակտիվորեն քննարկել Բայդենին այլ թեկնածուով փոխարինելու հնարավորությունը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն ինձ մտահոգում է 40 տարի. Բայդեն
- Երդվյալ ատենակալները 34 կետերով Թրամփին մեղավոր են ճանաչել փաստաթղթերի կեղծման մեջ
- Բայդենը Թրամփին «ծեր» է անվանել քաղաքական գործունեության համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան