Այսօր ՀՀԽ-ն ազդարարեց Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունների 2-րդ արարի մեկնարկը. Գարեգին Խումարյան
Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը գրում է.
Այսօր Հանրային հեռարձակողի խորհուրդն ազդարարեց Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունների 2-րդ արարի մեկնարկը։
Կարծում եմ, հասկանալի է, որ աշխատանքի վերադառնալու հարցն ինձ համար այլևս լոկ կարիերայի խնդիր չէ։ Ավելի ճիշտ՝ կարիերայի խնդիր չէ բացարձակապես:
Հանրային հեռարձակման ինստիտուտի շուրջ ընթացող ներկայիս զարգացումներն աննախադեպ են բազմաթիվ պատճառներով և վստահորեն իրենց համեստ տեղն են գտնելու մեդիայի և, թերևս, ոչ միայն մեդիայի առնվազն բուհական դասագրքերում։
Ներգրավված բոլոր կողմերին գործընթացի բացառիկ կարևորության սթափ և լիարժեք գիտակցում եմ մաղթում»։
Հարակից հրապարակումներ`
- Գ. Խումարյան. Հանրային հեռարձակողի խորհուրդը պետք է հրաժարական տա
- Պայմանագիրս ավարտվեց. Գարեգին Խումարյան
- Դիտորդ մարմին. Գարեգին Խումարյանի հոդվածում արտահայտված են հեղինակի կարծիքն ու գնահատողական դատողությունները
- Հայտարարում եմ Հանրային Ռադիոընկերությունը ևս 5 տարի ղեկավարելու վճռականությանս մասին. Գարեգին Խումարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին