Կասեցվել է «Էլիտ-ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլիտ-ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
ՍԱՏՄ-ից հայտնում են, ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Աղցան վարունգով-մածունով» և «Խնձորի հյութ» նմուշները մանրէաբանական ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր)։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան