Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Իրանում մեկնարկել են նախագահական արտահերթ ընտրությունները, որոնք նշանակվել են մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում ողբերգական ավիավթերի հետևանքով երկրի նախագահի մահվանից հետո։
Նախագահի պաշտոնի համար պայքարում է չորս թեկնածու, որից երեքը պահպանողականներ են, մեկը՝ բարեփոխիչ։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը որոշ տեղեկություններ է փոխանցում քվեարկության ընթացքից.
«Այսօր Իրանում ընթացող նախագահական ընտրություններում վաղ առավոտից գրանցվել է ընտրողների նկատելի ակտիվություն։
Նախագահի պաշտոնին հավակնող հիմնական երեք թեկնածուներ են համարվում պահպանողական թևից Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Սայիդ Ջալիլին, ինչպես նաև բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը։
Ըստ նախնական գնահատականների՝ ընտրություններին կմասնակցեն քվերակելու իրավունք ունեցող իրանցիների մոտ 50-60 տոկոսը։
Չի բացառվում, որ թեկնածուներից ոչ ոք առաջին փորձից չի ստանա ձայների անհրաժեշտ քանակը, և ընտրական գործընթացը կտեղափոխվի երկրորդ փուլ։
Իրանի նախագահական ընտրություններում վաղ առավոտյան քվեարկել է այս երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենենին։
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը այս պետության ամենաբարձր հոգևոր-քաղաքական պաշտոնյան է, որը հսկայական ազդեցություն ունի ներքին և արտաքին անխտիր բոլոր ուղղություններում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան