Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը լրատվամիջոցներին հայտնել է.
«Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը:
Այլ պայմանավորվածություն այս պահին չկա»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Բաքվում հայտարարել էր՝ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրում է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների ձևաչափով հանդիպմանը։ Օ'Բրայենը հույս էր հայտնել, որ Վաշինգտոնում կկայանա նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի է
- ՀՀ ՊՆ ԳՇ պետի տեղակալը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը