![](https://panorama.am/news_images/1008/3022624_1/f635b672ba4d1d_635b672ba4d5d_thumb_v1_8_thumb_v1_thumb_v1.thumb.jpg)
«Հրապարակ». Հայաստանը կիսում է ԵՄ արժեքներն ու ցանկանում է ԵՄ մաս լինել.
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի՝ ԵՄ անդամության հայտի հարցն ամիսների ընդմիջումից հետո կրկին օրակարգում է՝ շնորհիվ Փաշինյանի հաստիքային ընդդիմադիրների: Արման Բաբաջանյանը, Արամ Սարգսյանը, Տիգրան Խզմալյանը, Հովսեփ Խուրշուդյանը և այլք իշխանությունից պահանջում են այս հարցով հանրաքվե անցկացնել, որ ժողովուրդն ասի՝ ուզո՞ւմ է, որ Հայաստանը դիմի ԵՄ-ին` անդամակցության խնդրով, թե՞ ոչ: «Ոչ»-ն այս պարագայում դիտվում է որպես ՀՀ արտաքին քաղաքականության նախկին` ռուսական գծի շարունակում:
Անցած շաբաթ ԱԺ-ում իշխանությունը լսումներ անցկացրեց, իսկ երեկ ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայում խոսել է այս մասին, որ Հայաստանը կիսում է ԵՄ արժեքներն ու ցանկանում է ԵՄ մաս լինել. «Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այս հանրաքվեն, և վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի «այո»»։
Սակայն իշխանական կուլիսներում գրեթե վստահ են, որ նման հանրաքվե տեղի չի ունենա` սա ընդամենը փիառ ակցիա է․ իշխանությունները չեն համարձակվի հատել կարմիր գծերը՝ զգուշանալով Ռուսաստանի արձագանքից։ Իսկ թեման դաշտ է նետվել հատուկ հաշվարկով, որ հայաստանյան հանրության մոտ բարձրացնեն իշխանության գրպանային արևմտամետների կշիռը, ինչը պետք է նախևառաջ իշխանություններին` առաջիկա ընտրությունների համար, որ սրանք այնքան ձայն ունենան, որպեսզի ապագա խորհրդարանը ձևավորելիս աջակցեն ՔՊ-ին` իշխանության գալու համար։ ՔՊ-ում լավ գիտեն, որ չունեն 50+1 ձայն, հիմա իրենց համար կառավարելի ուժեր են աճեցնում, որ նրանց հետ կոալիցիոն կառավարություն կազմեն։ Ի դեպ, հանրաքվե անցկացնելու համար նախ պետք է 50 հազար ստորագրություն հավաքել, ապա մտնել ԱԺ: Իսկ եթե ԱԺ-ն մերժի, ապա 300 հազար ստորագրություն է հարկավոր՝ հանրաքվե անելու համար:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)
![Ավինյանը պետք է պատասխան տա ԱՆԻՖ-ի լուծարման համար. Քաղաքագետ](https://panorama.am/video_images/17/49832_1/f667ec7df01fc0_667ec7df0200f.jpg)
![Չարիքը պետք է վերացնենք և այո, ես դա հանձն եմ առել. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49824_1/f667ebd6bdf23c_667ebd6bdf284.jpg)
![Շողեր Բաբայան. Աշակերտի չափ պետք է կարևորվի նաև ուսուցիչը](https://panorama.am/video_images/17/49813_1/f667eaaf24aa7c_667eaaf24aabc.png)
![Ինչպես է քաղաքապետարանը պայքարում բացօթյա առևտրի դեմ](https://panorama.am/video_images/17/49796_1/f667e7ba72a446_667e7ba72a485.png)
![Իրանում հավանական է ընտրությունների երկրորդ փուլ. Իրանագետ](https://panorama.am/video_images/17/49794_1/f667d6fd223ff2_667d6fd224031.jpg)
![Արարատ Միրզոյան. Ես չեմ տեսնում դրական արձագանք Ադրբեջանի կողմից](https://panorama.am/video_images/17/49793_1/f667d62f2f3a73_667d62f2f3ab3.jpg)
![Քաղաքագետ. Կարող է ստանանք ռեգիոնալ մեծ պատերազմ Հայաստանի տարածքում](https://panorama.am/video_images/17/49792_1/f667d628649f9b_667d628649fdb.jpg)