ԵԽԽՎ-ն փաստել է, որ Չալաբյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական քրեական հետապնդում. Փաստաբան
Օրերս հրապարակվեց Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը, որում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի քրեական գործին։
Փաստաբան Վարազտան Հարությունյանը գրում է. «Մասնավորապես, ԵԽԽՎ-ն փաստել է, որ Չալաբյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական քրեական հետապնդում, իսկ հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրռելու հանցակազմը հակասում է խաղաղ հավաքների ազատության եվրոպական ուղեցույցին, որի համաձայն՝ հավաքներին մասնակցելու նյութական խրախուսումը չի կարող քրեականացվել, և քրեական պատժի կիրառումն այս դեպքում ոչ իրավաչափ է։
Այս մասին մենք խոսել ենք քրեական հետապնդման առաջին իսկ օրվանից և սահմանադրական դատարան դիմելու միջնորդություններ ենք արել և՛ դատախազությանը և՛ գործը քննող ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին (նախագահող՝ Մ․ Մարտիրոսյան), որոնք (բնականաբար) մերժվել են։
Այժմ գործը գտնվում է վերաքննիչ քրեական դատարանի վարույթում (նախագահող՝ Ա․ Նիկողոսյան), որի շրջանակներում նույնպես ՍԴ դիմելու միջնորդություն ենք ներկայացնելու և որպես լրացուցիչ հիմնավորում ներկայացվելու է նաև այս զեկույցը»,- գրել է Վ.Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ զեկույցում նշվում է՝ հավաքներին մասնակցելու նյութական խրախուսումը չի կարող քրեականացվել. Չալաբյան
- Ի՞նչ պետք է ասեմ Սամսոնյանին ու Սաղաթելյանին, ովքեր երկու ամիս բանտարկված էին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
- ԵԽԽՎ կոմիտեն Հայաստանում կշարունակի մոնիտորինգը՝ ԶԼՄ-ների և խոսքի ազատության ոլորտներում բարեփոխումների իրականացումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան