Իրանական տելեգրամյան ալիքները տեղեկություններ են տարածում երեք առաջատար լինելու մասին. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Իրանական տելեգրամյան ալիքները ոչ պաշտոնական տեղեկություններ են տարածում նախագահական ընտրություններում հիմնական երեք թեկնածուների՝ Իրանի տարբեր նահանգներում առաջատար լինելու մասին։
Ըստ այդմ, պահպանողական։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և բարեփոխական Մասուդ Փեզեշքիանն առաջատար են յուրքանչյուրը 12-ական նահանգներում, իսկ պահպանողական Սայիդ Ջալիլին առաջինն է 7 նահանգում։
Դատելով կրկին ոչ պաշտոնական տվյալներից, Ղալիբաֆը և Փեզեշքիանն առայժմ հավաքած ձայների քանակով գրեթե հավասար են առաջ ընթանում։
Պետք է նկատել սակայն, որ սրանք բացառապես ոչ պաշտոնական տվյալներ են»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան