Mash . Թուրքական Անթալիայի օդանավակայանում 200 ռուսներ արգելափակվել են, մեկ երեխա կորցրել է գիտակցությունը
Թուրքիայում 200 ռուսներ արգելափակված են Անթալիայի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Telegram Mash-ը։
Առկա տեղեկությունների համաձայն՝ երկու մեծահասակ և մեկ երեխա շոգից կորցրել են գիտակցությունը. ինքնաթիռում շատ տոթ է։
«Սկզբում մարդկանց պահում էին դարպասի մոտ, հետո նստեցրեցին ինքնաթիռ»,- նշվում է նյութում։
AzurAir ավիաընկերության Boeing 767-300 ինքնաթիռի անձնակազմը չի կարողացել միացնել շարժիչները։
«Այժմ պատրաստվում են թռիչքի. ինքնաթիռը վերալիցքավորվում է: Ընկերության ներկայացուցիչները ներողություն են խնդրել պատճառված անհարմարությունների համար»,- նշված է նյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին