Քաղաքական 18:27 29/06/2024 Հայաստան

Թե՛ Նիկոլը, թե՛ Ալիևը ցինիկաբար բարձրաձայնում են, որ հայ ժողովրդի դժոխքը շարունակվելու է. Արմեն Աշոտյան

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին, որոնք ներկայացված են aravot.am կայքում։

 Կարեն Ամիրյան․ «Ի՞նչ եք կարծում, Նիկոլը եթե մնա, հերթական ընտրություններին կպարտվի՞ արդյոք ընտրություններում»։

Արմեն Աշոտյան․ Սովորական պայմաններում բնական կլիներ, որ քաղաքական ուժերը իրենց մտքում ունենան հերթական քաղաքական ցիկլի հարցը, և այդ տրամաբանությունը  պայմանավորվեր նրանց գործունեությունը։ Սակայն Հայաստանը ապրում է աննորմալ իրականության մեջ, որտեղ երկու տարվա պլանավորման հորիզոնը անիրատեսական է։ Փաշինյանի պատճառով մենք դարձել ենք ոչ միայն անորոշ ապագայի, այլև անորոշ անցյալի երկիր, որտեղ հօգուտ իշխող ռեժիմի շահերին վերանայվում է, ռևիզիայի ենթարկվում նույնիսկ մեր նորագույն պատմությունը։ 

Ի՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության, ի՞նչ նոր զիջումներ և կորուստներ կլինեն։ Ակնհայտ է, որ ամենադաժան սցենարները ամենաիրատեսականն են։ Ինքներդ վերլուծեք և հիշեք Հայաստանը 2020-ին և 2022-ին, մտովի համեմատեք երկրի վիճակը 2022-ին 2024-ի հետ։

Ինչ վերաբերում է ընտրությունների մեխանիզմներին, ապա պարզ է, որ Նիկոլը շատ ինտենսիվ օգտագործելու է իրավապահ համակարգը, վարչական ռեսուրսը, ֆեյքերի ֆաբրիկաները։ Դրան գումարեք նաև կույր, խուլ և համր միջազգայիններին։ Նիկոլի վարչապետությամբ ցանկացած ընտրությունները անցնելու են հենց այսպիսի դեկորացիաների մեջ։

Աննա Սարյան․ «Պայքարը բնական է որ ամռանը չի ակտիվանա, Ձեր վերլուծություններով Սեպտեմբերին այն նոր թափ կստանա՞»։

Արմեն Աշոտյան․ Թե՛ Նիկոլը, թե՛ Ալիևը ցինիկաբար բարձրաձայնում են, որ հայ ժողովրդի դժոխքը շարունակվելու է, և հանրային դժգոհությունն ու ընդվզումը միայն աճելու են։ Կանխատեսելի է, որ, ցավոք նոր ֆորս-մաժորները, նոր աղաղակող զիջումները այս տեմպերով անխուսափելի են։ Ինչ ծավալի հրդեհ բռնկվի  այդ կայծերից, դժվարանում եմ ասել։ Չմոռանանք, որ իրավապահ համակարգի վայրագություններին զուգահեռ իշխանությունը նոր թափով սկսել է բռնություն գործադրել քարոզչական դաշտում՝ զանգվածային բռնության ենթարկելով մարդկանց ուղեղները, հոգիները, սրտերը։

Վարձկան պրոպագանդիստները բերետավոր հրոսակներից անբարոյական են։ Ինչ վերաբերում է տարբեր քաղաքական սեզոններին, ապա ուզում եմ շեշտել, որ ազգային պայքարը ոչ թե Վիվալդիի «Տարվա եղանակներ» է, այլ  Շոստակովիչի «Հերոսական Սիմֆոնիան»։

Սարգիս Խաչատրյան․ «Լրատվական և քաղաքական դաշտում նորից ակտիվ քննարկվում է Հայաստանի անդամության հարցը ԵՄ-ին։ Առաջարկվում է նույնիսկ հանրաքվե անել։ Ի՞նչ կասեք այս հարցին»։

Արմեն Աշոտյան․ Նայելով, թե ովքեր են ստացել եվրոպական ինտեգրման ջահակիրների դերը Հայաստանում, ինձ մոտ անկեղծ ցանկություն է առաջանում պաշտպանել ԵՄ-ն նրանց կեղտոտ ձեռքերից։ Նիկոլն և իր սպասարկուները որևէ աղերս չունեն իրական եվրոպական արժեքների հետ։ Ավելին, այսօրվա Հայաստանը շատ ավելի հեռու է պետականության եվրոպական ստանդարտներից, քան 2017-ին։

«Սերժի Հայաստանը» թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումներով շատ ավելի մոտ էր CEPA-ն թույլ էր տալիս հասնել «եվրոպական երկիր՝ եվրասիական տարածքում» բանաձևին։ Այն, ինչ ունենք այսօր՝ CEPA-ի իրագործման տապալում, պետական ինստիտուտների կազմաքանդում, համակարգային կոլլապս, անվտանգության ճգնաժամ, ծաղկող կոռուպցիան, Փաշինյանը փորձում է  քողարկել «Եվրոպա ենք գնում» գայթակղիչ, բայց դատարկ և կործանարար կեղծիքով։ ԵՄ-ում մեզ ոչ մեկ չի սպասում, Եվրոպական խորհրդարան անցած քաղաքական ուժերի ծրագրերը դրա ապացույցն են։ ԵՄ չինովնիկները կարող են պարբերաբար հրապարակային ռեֆերենսներ անել՝ Հայաստանից Ռուսաստանին վերջնական դուր մղելու համար։

Նիկոլի համար այս թեման էֆեկտիվ քարոզչական փուչիկ է, նրա սպասարկուների համար՝ օդաստրոլներ տալու առիթ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:28
Կիրանցցի կինը ստուգում է փաստերի ստուգման հարթակ FIP.am-ի փաստերը ու պարզում, որ կեղծ են նրանց փաստերը. Հովհաննես Իշխանյան
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը հրապարակել է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «FIP - Փաստերի...
Աղբյուր` Panorama.am
23:10
Երևանում ծեծի ենթարկված Կուբայի 39-ամյա քաղաքացին հիվանդանոցում մшհացել
Հունիսի 25-ին, ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու...
Աղբյուր` Panorama.am
22:38
Եթերում է «Իմնեմնիմի» փոդքասթի 113-րդ թողարկումը. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 113-րդ թողարկման  հերթապահներն են՝ հասարակական գործիչ Էդգար Ղազարյան և լրագրող Սյուզի Բադոյանը, հյուրերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:26
Սահմանադրության փոփոխության պահանջը, լինելու է Փաշինյանի ներքին սպառման համար ներկայացվող «հաղթանակ». Մամիջանյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ադրբեջանական կողմից Հայաստանին պարտադրվող հերթական պահանջին՝ Սահմանադրության...
Աղբյուր` Panorama.am
21:59
Չինաստանի և Ադրբեջանի ընդունած ռազմավարական գործընկերության հռչակագրում նաև «խաղաղության օրակարգ»-ն է շոշափվում
Ադրբեջանն ու Չինաստանը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում համատեղ հռչակագիր են ընդունել...
Աղբյուր` Panorama.am
21:20
Վայոց ձորի մարզում խոշոր կարկուտ է տեղացել՝ ձյան պես ծածկելով մշակաբույսերը
Գնդեվազում խոշոր կարկուտ է տեղացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել օգտատեր Աննա Հարությունյանը՝ կից գրելով․...
Աղբյուր` Panorama.am
21:19
Գասպար Տերտերյանը ԵԱ արծաթե մեդալակիր է՝ ոսկին զիջելով ՌԴ-ն ներկայացնող Հրայր Հովհաննիսյանին
Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակվող  ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունում Գասպար Տերտերյանը 67 կգ  քաշային կարգի եզրափակիչում...
Աղբյուր` Panorama.am
20:45
Այս իշխանությունները պատրաստ են սահմանի 1/3-րդը սահմանագծեն այնպես, ինչպես Վրաստանն է ուզում․ Միքայելյան
 Վրաստանի հետ սահմանի 2/3-րդը սահմանագծված է՝ շուրջ 66 տոկոսը, իսկ 1/3-րդը վիճելի են։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ես շնորհակալություն հայտնեցի Միրզոյանին՝ ՄԱԿ-ում ներկայացված բանաձևին աջակցելու համար․ Պապուաշվիլի
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընկերական հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:43
Լուծում կա, բայց այդ լուծումը հեշտ չի լինելու․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Հաջորդ պնդումը` եթե անգամ Հայաստանում (բացի իշխանություններից) կա մեկը, ով հիմարաբար հավատում է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Հայաստան-Վրաստան սահմանազատումն ավարտելու փոխըմբռնում կա
Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական մթնոլորտում շարունակել և ավարտին հասցնել երկու երկրների միջև սահմանի...
Աղբյուր` Panorama.am
19:32
Սա իմ առաջին այցն է Թբիլիսի Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո․ Միրզոյան
Վրաստանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է․ «Ինչպես միշտ, այս անգամ ևս մեծ հաճույքով եմ...
Աղբյուր` Panorama.am
19:15
Արամ Ա Կաթողիկոսը՝ Եկեղեցու դերի և այսօր նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Արամ Ա Կաթողիկոսը ընդունել է Քրիստոսի միացյալ եկեղեցու նախագահին։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից։ «Շաբաթ, 29...
Աղբյուր` Panorama.am
18:48
Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվել
19 անձ բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ հազարավոր թուրք երկրպագուներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ տոնելու իրենց հավաքականի...
Աղբյուր` Panorama.am
18:28
Էրեբունիում հունիսի 4-ից հուլիսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանի վարկանիշային դիրքը Էներգիայի վերափոխման ինդեքսով վերջին տասնամյակում վատագույնն է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է ավելի քան 71 տոկոս
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) հրապարակել է 2024-ի հունիսի գնաճի վերաբերյալ տվյալներ: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Մայրն ու երեխաները որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած
Մայրն ու երեխաները որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  հուլիսի 3-ին, ժամը 11:58-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան...
Աղբյուր` Panorama.am
17:57
Շուշիում ոչնչացվել են Տանկ-հուշարձանի տարածքում գտնվող խաչքարերը
Խաչքարերի թիրախավորումն արգելված է միջազգային օրենքներով և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը,
Աղբյուր` Panorama.am
17:54
Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) և Ամերիաբանկը ներկայացնում են «Հավաքելով բնության բարիքները» համատեղ ծրագիրը,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Երևանի բնակիչը շուրջ հինգ տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին
Արժանացրելդաժան վերաբերմունքի․ նախաքննությունն ավարտվել է
Աղբյուր` Panorama.am
17:32
Արարատ Միրզոյան. Վստահաբար կարող եմ ասել, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ է ստեղծվում խաղաղության գործընթացը երկարաձգելու համար
«Կա խաղաղության կամ հարաբերությունների հաստատման պայմանագիր, և այստեղ ևս Հայաստանը նախկինի պես շատ կառուցողաբար է տրամադրված։ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:26
Մեր իրականության մեջ նաև շատ բաներ կան, որ կապիկություն են. Արսեն Գրիգորյան
Փորձ է արվում Հայաստանի հասարակությունն ատոմացնել, բաժանել, նրա միջից դուրս հանել «Մենք» -ի գաղափարը, որպեսզի թուլանա որպես ազգ,...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մենք ունենք առողջ երկխոսություն Թուրքիայի հետ. Արարատ Միրզոյան
«Այսօր մենք հնարավորություն ենք ունեցել անդրադառնալ նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, այն զարգացումներին, որոնց առնչվում են...
Աղբյուր` Panorama.am
17:10
Այս բոլորը եղած չլիներ. Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «2020-ի պատերազմը եղած չլիներ, 5 հազարից ավելի ջահել-ջիվան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Եթե չեք ուզում, որ ձեր անունից խարդախները վարկ ձևակերպեն. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հեռախոսների միջոցով նոր խաբեության մասին է ահազանգում և խորհուրդ տալիս...
Աղբյուր` Panorama.am
17:00
Միջադեպ` «Սթեյք Հաուզ» ռեստորանում․ Ջերմուկի գնդի հրամանատարը շուռ է տվել սեղանը և ծեծկռտուք սարքել
ArmLur.am-ը տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ մայիսի 24-ին Ջերմուկի ճոպանուղու մոտ գտնվող «Սթեյք Հաուզ» ռեստորանում միջադեպ է...
Աղբյուր` Panorama.am
16:51
Քլոեի ծննդյան տարեդարձին Քիմի սալտոն ցնցել է համացանցը
Ռեալիթի շոուի 42-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը դարձել է քրոջ՝ Քլոե Քարդաշյանի ծննդյան տոնի խոսակցության գլխավոր թեման։ Քիմ Քարդաշյանը Բրիթնի Սփիրսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը լի է բազմաթիվ անակնկալներով
15:06 03/07/2024

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը լի է բազմաթիվ անակնկալներով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}