Ով էլ լինի Իրանի նախագահը, Հայաստանի հետ վարվող քաղաքականությունն էական փոփոխություն չի կրի. Իրանագետ
«Կապ չունի, թե ով կընտրվի Իրանի նախագահ։ Իրանի արտաքին քաղաքականությունը հատկապես Հարավային Կովկասում, Հայաստանի հետ էական որևէ փոփոխություն չի կրելու»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
Նա նշեց, որ պետության կառուցվածքով, համակարգով, առանձնահատկություններով պայմանավորված՝ կապ չունի, թե ով է պետության ղեկավարը։
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանում կայացել են արտահերթ նախագահական ընտրություններ։ Քանի որ թեկնածուներից ոչ մեկ չի հավաքել 50 տոկոսից ավելի ձայն, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի։ Երկրորդ փուլում իրանցիներն ընտրություն կկատարեն բարեփոխիչների թեկնածու Մասուդ Փեզեշքիանի և պահպանողականների թեկնածու Սաիդ Ջալիլիի միջև։
Ա. Տոնոյանը նշեց, որ թեև քարոզարշավի ժամանակ թեկնածուներից Մասուդ Փեզեշկիանին պանթուրքիստ էին անվանում, դա զուտ քարոզչություն է։
«Հայաստանի հետ կապված Իրանի քաղաքականությունը չի փոխվելու։ Ընդհանրապես, Հարավային Կովկասի հատվածում էական փոփոխություն չի կրելու քաղաքականությունը, ուղղակի կապված բարեփոխիչ է, թե պահպանողական, հաճախ պահպանողականների ժամանակ Ադրբեջանի հետ վարվող քաղաքականությունն ավելի կոշտ է լինում, բարեփոխիչների ժամանակ ավելի հակված են լինում տնտեսական համագործակցության։ Զուտ այդքանով»,- ասաց իրանագետը։
Ինչ վերաբերում է երկրորդ փուլում երկու թեկնածուների հնարավորություններին, Ա. Տոնոյանն ասաց. «Իմ անձնական կարծիքով, ամենայն հավականությամբ, պահպանողական թեկնածուն կընտրվի, որը նաև ընտրություններից առաջ էր հիմնական թեկնածուն»։
Իրանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններից հետո 12 մլն 58 հազար 843 քվեաթերթիկ հաշվելուց հետո առաջատար է բարեփոխիչների թեկնածու Մասուդ Փեզեշքիանը՝ հավաքելով 5 մլն 354 հազար ձայն, այնուհետև Սաիդ Ջալիլին, ով հավաքել է 4 մլն 875 հազար 269 ձայն, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ 1 մլն 620 հազար ձայն, Մուստաֆա Փուրմուհամադին՝ 95 հազար 172 հազար ձայն։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
- Իրանի ընտրությունների արդյունքերով առաջատար է բարեփոխիչ թեկնածուն
- Իրանական տելեգրամյան ալիքները տեղեկություններ են տարածում երեք առաջատար լինելու մասին. Վարդան Ոսկանյան
- Թեհրանի ժամանակով ժամը 18:00-ի դրությամբ Իրանի նախագահական ընտրություններին մասնակցել է մոտ 16,5 միլիոն ընտրող
- Երևանում ընտրում են Իրանի նախագահ
- Ըստ դիտորդական գնահատականների, Իրանում ընտրություններն անցնում են ազատ ու խիստ մրցակցային պայմաններում
- Ադրբեջանը չպետք է սպառնալիքի լեզվով խոսի, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է. ՀՀ-ում Իրանի դեսպան
- Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
- Իրանագետ. Իրանում սպասվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, եթե որևէ արտառոց բան չգրանցվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան