Նորմալ չէ, որ մեր զինվորները շնորհքով կացարան չունեն ապրելու, բայց պաշտպանության նախարարը երկու, երեք տուն ունի. Բագրատ Սրբազան
«Մեր զինվորները շնորհքով կացարան չունեն ապրելու, բայց պաշտպանության նախարարը երկու, երեք տուն ունի»,- Սյունիքի Դավիթ Բեկ գյուղում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնրոդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքի հաղորդմամբ, Բագրատ Սրբազանը նաև նշել է. «Երբ քո ենթակայության տակ գտնվող, սահման պահող զինվորը ապրելու նորմալ կացարան չունի, բայց դու որպես նախարար ունես երկու, երեք հատ տուն, երբ ժամանակին ոչ մի բան չունեիր, դա նորմալ չէ։
Դրա համար էլ մեր տղերքը Ազատ գյուղում վառվեցին կացարանում»։
Լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանն ասել է. «Քաղաքացին ասում է, որ իր երկրի ղեկավարը սուտ է խոսում։ Սա ամենամեծ անպատվությունն ու անարգանքն է։ Այդպիսի ղեկավարը չի կարող մեկ օր ավելի մնալ իշխանության։
Ոչ թե հնարում են քաղաքացիները, այլ մարդիկ ճիշտ են ասում, որ սուտ է խոսում։ Ինչպես կարող է ստախոսոը լինել երկրի ղեկավար, ինչպես կառավարել»;
Հարակից հրապարակումներ`
- Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ
- Մեր Արցախը հանձնել են, ո՞նց լավ լինեմ. Արցախցի կինը՝ Բագրատ Սրբազանին
- Բագրատ Սրբազան.Մենք չենք նահանջելու, որովհետև նահանջը նշանակում է մահ ու վերջ մեր երկրին
- Բագրատ Սրբազանի երգը՝ Խուստուփի լանջին
- «Հրապարակ». Բագրատ սրբազանը շրջել է Մեղրիի բնակավայրերում
- Նախապես որոշակի ճնշումներ էին գործադրել մարդկանց վրա, որպեսզի չգան հավաքին. Բագրատ սրբազանը՝ Մեղրիից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան