«Հրապարակ». Բագրատ սրբազանը շրջել է Մեղրիի բնակավայրերում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, ինչպեսև նախապես հայտարարվել էր, մեկնեց Սյունիք` սյունեցիների հետ եռօրյա հանդիպումների: Սրբազանին նախ դիմավորել են Վայքում, ապա՝ աղ ու հացով Սյունիքի դարպասների` Զանգերի մոտ: Շարասյունը, ոստիկանների ուղեկցությամբ, շարժվել է դեպի Մեղրի: Մարդկանց հետ զրուցելով, շփվելով` Բագրատ սրբազանը շրջել է Մեղրիի բնակավայրերում և երեկոյան ուշ ժամի հասել Նռնաձոր համայնք, որտեղ կանգ են առել Ժորա անունով քաղաքացու տանը: Պարզվում է, նա երկար ժամանակ երազել է սահմանի վրա տուն ունենալ, և նրան այդ տունը գնել ու նվիրել է այժմ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը: Մեր թղթակիցը Սյունիքից հաղորդում է, որ կեսգիշերից հետո` ժամը 3-ին, մեքենաներով շարժվելու են դեպի Խուստուփ լեռ` արևածագը սարերում դիմավորելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին