2018-ից ինձ երեք տեղից աշխատանքից ազատել են ընդդիմադիր հայացքներ ունենալու համար. բժիշկ Գևորգ Գրիգորյան
«2018 թվականից ինձ երեք տեղից աշխատանքից ազատել են ընդդիմադիր հայացքներ ունենալու համար»,- «Իմնեմնիմի» հաղորդման ժամանակ ասաց բժիշկ Գևորգ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ որպես ընդդիմադիր հայացքների տեր բժիշկ, պետական համակարգից իր վրա ճնշումներ եղե՞լ են։
Գ. Գրիգորյանը նշեց, որ այդ ճնշումները բացարձաապես ոչ մի նշանակություն չունեն, մարդու սկզբունքայինության վրա ունի 0 ազդեցություն։
«Բոլորի վրա էլ ճնշումներ լինում են։ Դա էական չէ, եթե մեր առջև դրված է մեր սկզբունքը, թե ոնց ենք տեսնում մեր պետությունը այդ ճնշումները, հետապնդումներն ամենաչնչին բանն են։ Մեր ընկերներն ազատազրկված են այդ ճնշումների, հետապնդումների պատճառով։
Որպեսզի 21-րդ դարում մարդը կարողանա իր սկզբունքն առաջ տանել, պետք է պատրաստ լինի կրել ինչ- որ զրկանքներ։
Եղել են ճնշումներ, որոնք հաղթահարելի են»,- ասաց Գևորգ Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ քանի որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը երեք ամիս իրավունք չունեն վարել «Իմնեմնիմի» հաղորդումը (խափանման միջոցի պայմաններից է), հերթապահությունը շարունակվում է։ «Իմնեմնիմի» փոդքասթի այսօրվա հերթապահներն են վերլուծաբան Լիկա Թումանյանը, բժիշկ Գևորգ Գրիգորյանը։ Հյուրերը՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով։