«Ժողովուրդ». ՔՊ-ն կառավարության հարևանությամբ նոր գրասենյակ կունենա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««ՔՊ կուսակցության նոր գրասենյակի նորոգման աշխատանքները տարիներ են տևում:
Դեռ հունվարին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ն կառավարության հարևանությամբ նոր գրասենյակ կունենա:
Գրել էինք, որ կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գործող հիմնական գրասենյակը տեղափոխվելու է, քանի որ այն փոքր է «ախորժակները մեծացրած» ՔՊ-ականների համար ու այնտեղ էլ չեն կարողանում մեծ նիստեր անցկացնել:
Գրասենյակը գտնվում է կառավարության շենքին մոտ՝ «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ-ի գրասենյակի հարևանութամբ: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը:
Ի դեպ, նոր գրասենյակը 2022թ․-ից դեռ վերանորոգման փուլում է:
ՔՊ-ից ավելի վաղ մեզ հայտնել էին, որ մարտ-ապրիլ ամիսներին պետք է այն պատրաստ լինի, սակայն արդեն հունիս ամիսն ավարտվում է, իսկ շենքը դեռ պատրաստ չէ:
Իշխող կուսակցությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ դեռ վերանորոգման աշխատանքները շարունակվում են, չգիտեն՝ երբ պատրաստ կլինի:
Տեղեկացնենք, որ ՔՊ կուսակցության երկհարկանի նոր շենքը, որը գտնվում է հանրապետության 49 հասցեում, վարձակալված է 2022թ․-ից, ամսական վարձավճարը 3․ 990 000 ՀՀ դրամ է՝ մոտ 10 հազար ԱՄՆ դոլար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին