![](https://panorama.am/news_images/1008/3023039_1/f6667da9449bc6_6667da9449c26_thumb_v1_thumb_v1.thumb.jpg)
«Փաստ». ՌԴ նախագահը ցանկություն ունի առավել մեծ աշխարհագրություն ապահովել
«Փաստ» թերթը գրում է.
«2023 թվականի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր հրամանագիր Երիտասարդության համաշխարհային փառատոն անցկացնելու մասին: Ըստ պաշտոնական ձևակերպման, դրա նպատակը աշխարհով մեկ երիտասարդության համագործակցության խթանումն ու զարգացումն է:
Փառատոնը կայացավ այս տարվա մարտին, որին մասնակցեց տարբեր ոլորտների ավելի քան 20 հազար ներկայացուցիչ աշխարհի 190 երկրից: Մասնակիցների տարիքը տատանվում էր 14-ից 35-ի սահմաններում: Մեր ունեցած տեղեկություններով, ՌԴ նախագահը ցանկություն ունի առավել մեծ աշխարհագրություն ապահովել այս նախաձեռնության համար: Մասնավորաբար, հուլիսի սկզբին տեղի է ունենալու փառատոնի խորհրդի համագումարը, որտեղ քննարկվելու է տարբեր երկրներում ներկայացուցչություններ ունենալու հարցը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանում ևս նախատեսվում է կառույց ունենալ: «Փաստի» տեղեկություններով, հայաստանյան կառույցի ղեկավարումը ստանձնելու առաջարկ է արվել Երևանի «Ռուսական գրքի տան» հիմնադիր, հասարակական գործիչ, բարերար Մհեր Ավետիսյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
![Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը](https://panorama.am/video_images/17/49869_1/f6683d660d4d69_6683d660d4daa.jpg)
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)