Հայկական մուֆլոնները՝ Զանգեզուրի լեռներում
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրի տարածքում հունիսի 25-ին իրականացված խոշոր կաթնասունների հերթական քանակային մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են Հայկական մուֆլոններ: Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունի։
Հայկական մուֆլոնը (լատ.՝ Ovis orientalis gmelini) գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»։
Տեսանյութի հեղինակ՝ Հարութ Աղաթելյան