Ասում եք` վրացիները ինչի՞ են ֆուտբոլը այդպես լավ խաղում
Ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Մարտիրոսյանը գրում է.
«Ասում եք վրացիները ինչի՞ են ֆուտբոլը այդպես լավ խաղում, նայեք այս կամուրջին։
Վրացիները նման կամուրջը կառուցել են 2 տարում և ծախսել ընդամենը 13 միլիոն դոլար։ Ցույց տվեք վերջին 6 տարում Հայաստանում կառուցված նման մասշտաբի գեթ մեկ կառույց։ Չկա՜։ Հզոր վարչապետի թիմը նույնիսկ հետիոտնի անցում չի կարողանում կառուցել։ Իսկ ինչի՞ կառուցել, երբ կարելի է նկարել, բոլոր մայրուղիների հերն անիծել ու զեբրագծեր գծել։
Հլա մի հատ նայեք սրանց Շուռնուխում կառուցման ժամանակացույցը և ծախսերի ծավալը։ Կամ Հարավ-Արևմտյան թաղամասում արդեն տասնամյակի մոտեցող մի քանի հարյուր մետրի ճանապարհաշինությունը։ Եվ այս ամենը համեմատեք Վրաստանում կառուցվող կամուրջների, թունելների ու արագընթաց ճանապարհների հետ։
Այ հիմա հասկացաք թե ինչի է վրացական ֆուտբոլը այդպես հաջողակ։ Որովհետև երկրում ամեն ինչ ածանցյալ է պետական կառավարման որակից։ Երբ պետական կառավարումը բարձր որակի է, ապա երկրում և՛ սպորտն է զարգանում, և՛ մշակույթը, և՛ գիտությունը, և՛ կամուրջներ ու պաշտպանական գծեր են կառուցվում։
Մարդը 6 տարի է վարչապետ է աշխատում, բայց տարրական մենեջմենթի գիտելիք այդպես էլ ձեռք չբերեց։ Որակի կառավարում հասկացությունը չի տարբերում վերահսկողության հասկացությունից ու կարծում է, թե անորակ դպրոցներ կառուցվելու պատճառը ոչ բավարար վերահսկողության հետևանք է»։