Վրացի երկրպագուները սուբսիդավորվող չարտերային չվերթով Թբիլիսիից մեկնել են Գերմանիա
219 վրացի երկրպագուներից բաղկացած խումբը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից կառավարության կողմից կազմակերպված հատուկ չարտերային չվերթով մեկնել է Քյոլն՝ ներկա լինելու Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Իսպանիա-Վրաստան հանդիպմանը, որը կկայանա հունիսի 30-ին։ 1tv.ge-ի հաղորդմամբ, տեղեկությունը տարածել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Երկրպագուները, ովքեր գնել են ինքնաթիռի տոմսերը սուբսիդավորված գնով, կաջակցեն Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին հունիսի 30-ին կայանալիք Իսպանիայի դեմ խաղում։
Այսօր և վաղը կիրականացվի ևս երկու չարտերային չվերթ։ Սուբսիդավորվող տոմսերով վրացի համակիրները Քյոլնից հայրենիք կվերադառնան հուլիսի 1-2-ը։
Հիշեցնենք, որ 4 միավորով զբաղեցնելով երրորդ տեղը, Վրաստանի հավաքականը, որն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, դուրս է եկել փլեյ-օֆֆ։ F խմբում Վրաստանը 2-0 հաշվով հաղթել է Պորտուգալիային:
Հարակից հրապարակումներ`
- Ասում եք` վրացիները ինչի՞ են ֆուտբոլը այդպես լավ խաղում
- Որքան գումար կտրամադրի ՈՒԵՖԱ-ն Վրաստանի հավաքականին
- Կվարացխելիա. Իմ հանդիպումը Ռոնալդուի հետ օգնեց Վրաստանին հաղթել Պորտուգալիային
- Եվրո-2024․ Փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան