![](https://panorama.am/news_images/1008/3023019_1/f635b67891d3ee_635b67891d42f_thumb_v1_10_thumb_v1_thumb_v1.thumb.jpg)
«Ժողովուրդ». ՔՊ-ում կարծում են, որ փողոցային պայքարն ավարտված է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունների ներսում թեժ քննարկվում է, թե ինչպես պետք է պատրաստվել 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններին: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իր թիմակիցներին, մասնավորապես՝ ՔՊ վարչության անդամներին, հասկացրել է, որ ընդդիմությունը պատրաստվում է ընտրություններին, ու այն կարող է շատ թեժ լինել ու անկանխատեսելի: Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ում կարծում են, որ փողոցային պայքարն ավարտված է, ընդդիմությունն այլևս փողոց դուրս չի գա, ու իրենք պետք է ամեն ջանք թափեն 2026 թվականի ընտրություններնում վերարտադրվելու համար: Իշանականները ամեն շաբաթ մարզեր կգնան, Փաշինյանն առանձին կշրջի, ու ամառը կօգտագործեն քարոզչամեքենան աշխատեցնելու ուղղությամբ, որպեսզի ամեն կերպ հասկանան, թե 2026-ին իրենց ինչ է սպասվում, որտեղ են թույլ, որտեղ՝ ուժեղ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
![Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը](https://panorama.am/video_images/17/49869_1/f6683d660d4d69_6683d660d4daa.jpg)
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)