![](https://panorama.am/news_images/1008/3023115_1/image_2024_06_29_104304990.thumb.png)
New York Times-ի խմբագրական խորհուրդը Բայդենին կոչ է արել լքել ընտրապայքարը
New York Times-ի խմբագրական խորհուրդ, Բայդեն- Թրամփ հեռուստաբաբավեճից հետո, կոչ է արել գործող նախագահին՝ լքել ընտրապայքարը:
«New York Times-ի խմբագրական խորհուրդը կոչ է անում նախագահ Ջո Բայդենին թողնել Սպիտակ տան համար մրցապայքարը CNN-ում նախագահների բանավեճիում նրա ելույթից հետո։ Նախագահը հինգշաբթի գիշերը ներկայացավ որպես մեծ գործչի ստվեր։ Նա դժվարանում էր բացատրել, թե ինչ է անելու նախագահ ընտրվելու երկրորդ ժամկետում։ Նա դժվարանում էր պատասխանել պարոն Թրամձի սադրանքներին։ Նա դժվարանում էր ասել, որ պարոն Թրամփը պատասխանատու է իր ստերի, ձախողումների ու սարսափելի ծրագրերի համար։ Մեկ անգամ չէ, որ նա պայքարել է նախադասությունն ավարտին հասցնելու համար։
Ամենամեծ հանրային ծառայությունը, որ հիմա կարող է մատուցել պարոն Բայդենը, հայտարարությամբ հանդես գալն է այն մասին, որ չի շարունակի վերընտրվելու համար պայքարը։
Կան դեմոկրատ առաջնորդներ, որոնք Թրամփին «պարտադրող և եռանդուն» այլընտրանք կստեղծեն։
Ոչ մի պատճառ չկա, որ կուսակցությունը վտանգի ենթարկի երկրի կայունությունն ու անվտանգությունը՝ ստիպելով քաղաքացիներին ընտրություն կատարել պրն. Թրամփի և պրն. Բայդենի թերությունների միջև։ Չափազանց մեծ խաղադրույք է պարզապես հուսալ, որ ամերիկացիները կնկատեն կամ կխղճան՝ հաշվի առնելով Բայդենի տարիքը և թուլությունը»,-ասված է տարածած հայտարարության մեջ, որը հրապարակել է CNN-ը։
Հարակից հրապարակումներ`
- CNN-ի մեկնաբանները «պարզապես դանակներ խրեցին Բայդենի թիկունքից». Մասկ
- «Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս
Լրահոս
Տեսանյութեր
![Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը](https://panorama.am/video_images/17/49869_1/f6683d660d4d69_6683d660d4daa.jpg)
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)