93-ամյա Ուորեն Բաֆեթը փոխել է իր կտակը և հայտնել, թե ում է թողնելու միլիարդները
Ամերիկյան Berkshire Hathaway ընկերության նախագահ Ուորեն Բաֆեթը հայտնել է, որ իր կտակից հանել է ձեռնարկատեր Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի հիմնադրամը, որը զբաղվում է առողջապահության բարելավման, աղքատության նվազեցման և սոցիալական այլ խնդիրներով։ Այս մասին գրում է life.ru կայքը։
Միլիարդատերը, ով բազմիցս հայտարարել է իր երեխաներին առանց ժառանգության թողնելու իր մտադրության մասին, մտափոխվել է և որոշել նրանց համար ընտանեկան թրասթ ստեղծել։
«Գեյթսի հիմնադրամն իմ մահից հետո գումար չի ստանա։ Ես շատ, շատ գոհ եմ իմ երեք երեխաների որդեգրած արժեքներից և 100%-ով վստահ եմ, թե ինչպես նրանք կկատարեն առաջադրանքը», - ասել է Բաֆեթը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
Ներդրողը հովանավորում է Microsoft-ի բաժնետերերի հիմնադրամը ավելի քան 18 տարի: Այդ տարի նա կազմակերպությանը տվել է մոտ 43 միլիարդ դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին