Աբրահամ Գասպարյան. Շուտով կվերամիավորվեմ Սրբազան պայքարի իմ գաղափարակից ընկերներին
«Genesis Armenia» ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը գրել է․
«Սիրելի՛ ընկերներ, հարազատներ,
մոտ երեքշաբաթյա դադարից հետո վերադառնում եմ բնականոն կյանք: Կազդուրվում եմ, առողջականս՝ դեպի լավը, կա դրական դինամիկա:
Շուտով կվերամիավորվեմ Սրբազան պայքարի իմ գաղափարակից ընկերներին՝ նոր թափով շարունակելու և մեր՝ հայրենիք ունենալու կռիվը հասցնելու հաղթական ավարտին:
Եթերում կհանդիպենք առաջիկա հինգշաբթի՝ հուլիսի 4-ին, ժամը 19:00-ին, ABC Media-ի եթերում՝ «Փոխի՛ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման շրջանակում:
Հունիսի 12-ին ինձ հետ տեղի ունեցածի առթիվ ընդունվել է քրեական վարույթ, իմ լիազոր ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ներգրավվել եմ որպես տուժող: Դեռ կհասցնեմ խոսել այս մասին և ոչ միայն:
Մարմնի ցավն անցողիկ է, չպետք է կենտրոնանալ դրա վրա և շեղվել օրակարգից: Ունենք ավելի լուրջ խնդիր՝ վայրկյան առաջ ձերբազատվել հայակործան այս բանդայից:
Ի խորոց սրտի շնորհակալություն եմ հայտնում ընկերներիս, հարազատներիս, Հայաստանում, թե Սփյուռքում ծանոթ ու անծանոթ, իրական, թե վիրտուալ հայրենակիցներիս՝ հիվանդանոցից մինչև տուն չդադարող հոգատարության ու զորակցության համար. դուք ամուր հենարան եք ընտանիքիս համար:
Առանձնահատուկ երախտագիտությունս՝ Իզմիրլյան բժշկական կենտրոնի ամբողջ բուժանձնակազմին՝ իմ ավագ եղբայր, եզակի մարդ, արժանապատիվ հայ ու արհեստավարժ բժիշկ, Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գլխավորությամբ, կարճ ժամանակում ինձ ոտքի կանգնեցնելու համար:
Ամեն ինչ նոր է սկսվում. մինչև հայն ու Հայաստանը չհաղթեն, խրամատ լքող չկա՛:
Պի՛նդ եղեք։
ՀԳ. Հատուկ հիմարների համար. ինձ տեղափոխել էին Իզմիրլյան ԲԿ, քանի որ Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժանմունքը գտնվում է ուղիղ հիվանդանոցի դիմաց»:
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամ Գասպարյանի նկատմամբ բռնության վերաբերյալ վարույթ է հարուցվել, նա տուժող է ճանաչվել
- Աբրահամ Գասպարյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
- Աբրահամ Գասպարյանին մեկուսացրել են, մոտ 20 բերետավորներ ուղղակի դաժան ծեծի են ենթարկել. Արսեն Բաբայան
- Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից
- Կարծում եմ, որ ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ.Ավանեսյանը՝ Աբրահամ Գասպարյանի դեմ բիրտ ուժ գործադրելու մասին
- «Ցավն այսօր ուրիշ էր՝ ծանր ու չընդհատվող». Աբրահամ Գասպարյանը դեռ կշարունակի մնալ հիվանդանոցում
- Պոկել-տարել են Աբրահամ Գասպարյանի ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակը
- Արնաշաղաղ գլխով տեղափոխել են բաժին՝ հիվանդանոց տանելու փոխարեն. Մանրամասներ է պատմում Աբրահամ Գասպարյանի կինը
- Աբրահամ Գասպարյանի մոտ գլխուղեղի ցնցում է ախտորոշվել, կողոսկրերն են կոտրվել
- Աբրահամ Գասպարյանին բաժին են տեղափոխել արնաշաղախ, առանց կոշիկների
- Ոստիկանների կողմից դաժան խոշտանգման ենթարկված Աբրահամ Գասպարյանը Զեյթունի բաժնում է
- Ոստիկանները առևանգել են նաև Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին