![](https://panorama.am/news_images/1008/3023350_1/449618045_796261849295671_5038819707729336968_n.thumb.jpg)
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրինությանը և բուժանձնակազմին՝ գլխավորությամբ ԲԿ գործադիր տնօրեն պրոֆեսոր, բ.գ.դ. Արմեն Չարչյանի և առաջնորդությամբ կենտրոնի հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հովհաննես աբեղա Թորգոմյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել ներկաներին առողջապահության ոլորտում իրենց ազգաշահ և աստվածահաճո առաքելության համար՝ գոհունակությամբ ընդգծելով, որ վերջիններս իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները ծառայեցնում են ի խնդիր բուժման կարիք ունեցող անձանց ապաքինման:
Հայոց Հովվապետն ընդգծել է, որ Եկեղեցին հոգեփրկչական իր առաքելության ճանապարհին մշտապես կարևորել է անձի ֆիզիկական առողջությունը՝ իբրև պայման աստվածաշնորհ կյանքը լիարժեքորեն ապրելու և բարի գործերով առավել արժևորելու։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը, անդրադառնալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությանը, նկատել է, որ կենտրոնը լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող հաստատություն, կոչված է առավել մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով իր անսակարկ ծառայությունը մատուցելու ազգի զավակներին։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծու օգնականությունն ու զորակցությունն է հայցել բուժաշխատողներին իրենց երախտարժան առաքելության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)
![Ավինյանը պետք է պատասխան տա ԱՆԻՖ-ի լուծարման համար. Քաղաքագետ](https://panorama.am/video_images/17/49832_1/f667ec7df01fc0_667ec7df0200f.jpg)
![Չարիքը պետք է վերացնենք և այո, ես դա հանձն եմ առել. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49824_1/f667ebd6bdf23c_667ebd6bdf284.jpg)
![Շողեր Բաբայան. Աշակերտի չափ պետք է կարևորվի նաև ուսուցիչը](https://panorama.am/video_images/17/49813_1/f667eaaf24aa7c_667eaaf24aabc.png)