Անապայի իշխանությունները հերքել են լողափերում ավիացիոն վտանգի մասին լուրերը
Անապայի իշխանությունները հերքել են առողջարանային քաղաքի լողափերին ավիացիոն սպառնալիքի մասին տեղեկությունները: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ավիացիոն վտանգի մասին պաշտոնապես հայտարարված չէ»,- հայտնել են քաղաքապետարանից։
Նրանք հավելել են, որ քաղաքում և լողափերում ամեն ինչ հանգիստ է։
Հունիսի 29-ին տեղական ԶԼՄ-ներից մեկը՝ KubanPress հայտնել էր, որ Անապայի լողափերում զանգվածային տարհանում է հայտարարվել՝ օդային հարձակման նախազգուշացման պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում