Չեմ բացառում, որ այս տեմպերով Նիկոլը Էրդողանի ազդեցության տակ ճանաչի նաև Կոսովոն. Աշոտյան
«Պաղեստինի ճանաչման հետ կապված ողջ պատմությունը Հայաստանի թրքահպատակ դիվանագիտության սկանդալային օրինակն է»,- ասել է քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ ու պատասխանել դրանց։
Ըստ նրա, այո, Պաղեստինի անկախության ճանաչումը պիտի լիներ քննարկման թեմա, խաղաքարտ, բայց ոչ թե Էրդողանի ձեռքերում, այլ հայկական շահերի։
«Այդ քայլը պիտի Հայաստանին լուրջ բոնուսներ բերեր արաբական և իսլամական աշխարհներում, ինչպես նաև պրոպաղեստինյան միջազգային հանրային կարծիքում, և ոչ թե դառնար Թուրքիայի համար սեփական ազդեցությունը ի ցույց դնելու առիթ։ Էլ չասեմ, թե ինչքան ցինիկ և անբարո է դիտվել այսօրվա ռեժիմի կողմից Արցախի ժողովրդին պետությունից և ինքնորոշման իրավունքից զրկելը այլոց իրավունքը Թուրքիայի ճնշման տակ ճանաչելու ֆոնին։
Չեմ բացառում, որ այս տեմպերով Նիկոլը Էրդողանի ազդեցության տակ ճանաչի նաև Կոսովոն»,- ասել է Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այն երկրները, որոնք աջակցում են Պաղեստինի ժողովրդին, պատմության ճիշտ կողմում են գտնվում. ՀՀ-ում Իրանի դեսպան
- Գոհ ենք հարգարժան վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշման համար. Էրդողան
- Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար
- Հորդանանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը
- Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժողներն իբր պաշտպանում են Պաղեստինի ինքնորաշման իրավունքը. Քրիստինե Վարդանյան
- Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու որոշումը
- Էրդողանն է Նիկոլ Փաշինյանին հորդորել ճանաչել Պաղեստինի պետությունը. Փաշինյանը հապճեպ կատարել է
- ՊԱԿ-ը ողջունել է Պաղեստին պետության ճանաչելու մասին Հայաստանի որոշումը
- Հայաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան