Ադրբեջանցիները եկել են, նստել են այն դիրքերի վրա, որոնց մասին երազներում էլ չէին տեսնի. Բագրատ Սրբազան
«Թշնամու մտքում հող վերադարձնել չկա» ,- Ներքին Հանդում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Գյուղացիներն արձագանքեցին՝ «չի լինելու», «մեկ միլիմետր էլ չեն տալու», «հլը առաջ են գնալու»։
Բագրատ Սրբազանը շարունակեց. «Թուրքիզմի մեջ հող զիջելու մասին ոչ մի բան չկա։ Իրենց համար նման գաղափար գոյություն չունի։ Վերջ՝ կարող ես նվաճել, նվաճի։
Կիրանցում, Ոսկեպարում սահմանահանձնում արել են, բերքաբերցիք Կիրանցի, Ոսկեպարի ժողովովրդի նկատմամբ անտարբեր էին։ Մտածում էին` Ադրբեջանը Բերքաբերից 800 հեկտար հող պիտի վերադարձնի:
Հիմա գնացեք, տեսեք ինչ են արել։ Ադրբեջանցիները եկել են, նստել են այն դիրքերի վրա, որոնց մասին կյանքներում երազներում էլ չէին տեսնի։ Այն դիրքերից, որտեղից պետք է նահանջեին, ոչ էլ նահանջել են»։
Հարակից հրապարակումներ`
- Նորմալ չէ, որ մեր զինվորները շնորհքով կացարան չունեն ապրելու, բայց պաշտպանության նախարարը երկու, երեք տուն ունի. Բագրատ Սրբազան
- Մեր Արցախը հանձնել են, ո՞նց լավ լինեմ. Արցախցի կինը՝ Բագրատ Սրբազանին
- Բագրատ Սրբազան.Մենք չենք նահանջելու, որովհետև նահանջը նշանակում է մահ ու վերջ մեր երկրին
- Բագրատ Սրբազանի երգը՝ Խուստուփի լանջին
- Կար տուն, հիմա՝ չկա․ Կիրանց գյուղի բնակիչ
- Կիրանցն ընկնում է փակուղու մեջ, բոլոր կոմունիկացիաները թշնամու վերահսկողության տակ են. բնակիչ
- Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
- Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան