Մեր Արցախը հանձնել են, ո՞նց լավ լինեմ. Արցախցի կինը՝ Բագրատ Սրբազանին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, Սյունիք կատարած այցի շրջանակում Դավիթ Բեկ գյուղում է։
Գյուղի բնակիչները՝ մեծից փոքր եկել էին բարևելու ու լսելու Բագրատ Սրբազանի խոսքը։
Բագրատ Սրբազանը հետաքրքրվեց, թե ինչպես են։ Ներկա կանանցից մեկն ասաց. «Արցախցի եմ, ո՞նց պետք է լինեմ, մեր Արցախը հանձնել են, ո՞նց լավ լինեմ»։
«Դա միայն ձեր խնդիրը չէ»,- արձագանքեց Բագրատ Սրբազանը։
«Պետության առաջին պարտականությունն է իր քաղաքացիներին պաշտպանելը։ Պաշտպանելը միայն զենքով չէ։ Այն իր մեջ ներառում է քաղաքացու առողջությունը, սոցիալական հարցերը, պարենային խնդիրները։ Պաշտպանությունն այդ ամբողջն իրար հետ է»,- գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքում դեռևս բազմաթիվ անելիքներ ունենք. Դանիելյան
- Բագրատ Սրբազան.Մենք չենք նահանջելու, որովհետև նահանջը նշանակում է մահ ու վերջ մեր երկրին
- Բագրատ Սրբազանի երգը՝ Խուստուփի լանջին
- «Հրապարակ». Բագրատ սրբազանը շրջել է Մեղրիի բնակավայրերում
- Նախապես որոշակի ճնշումներ էին գործադրել մարդկանց վրա, որպեսզի չգան հավաքին. Բագրատ սրբազանը՝ Մեղրիից
- Մենք գործում ենք մի ահռելի պետական կեղտոտ ապարատի դեմ, որի երազանքը փողն ու պաշտոնն են․ Բագրատ Սրբազանը՝ Մեղրիում
- Չարիքը պետք է վերացնենք, և այո, ես դա հանձն եմ առել ձեր հետ միասին. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին