Սյունիքում դեռևս բազմաթիվ անելիքներ ունենք. Դանիելյան
«Թեև մեր այցը դեռևս ընթացքի մեջ է, բայց արդեն կարող եմ նշել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, Սյունիքում արժանանում է միմիայն ջերմ վերաբերմունքի»,- նշում է շարժման ակտիվիստ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը շարժման անդամների հետ նախօրեին եռօրյա այց են կազմակերպել Սյունիք։
«Երեկ Մեղրիի կենտրոնական հրապարակում հանդիպեցինք Մեղրիի, Ագարակի բնակիչների հետ։
Այսօր վաղ առավոտյան բարձրացանք Խուստուփ լեռը, որտեղ հարգանքի տուրք մատուցեցինք լեռան լանջին գտնվող Նժդեհի շիրմին։
Այցելեցինք Ներքին Հանդ, անմիջական զրույցներ ունեցանք բնակիչների հետ։ Ինչպես և կանխատեսում էինք, սյունեցիների հիմնական մտահոգության առարկան անվտանգությունն է, որը խաթարվել է իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով։
Սյունիքում դեռևս բազմաթիվ անելիքներ ունենք։ Առաջիկայում հանդիպումներ կլինեն նաև Կապանում, Քաջարանում, Գորիսում, Սիսիանում և մի շարք համայնքներում»,- գրել է Գ.Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան.Մենք չենք նահանջելու, որովհետև նահանջը նշանակում է մահ ու վերջ մեր երկրին
- Բագրատ Սրբազանի երգը՝ Խուստուփի լանջին
- «Հրապարակ». Բագրատ սրբազանը շրջել է Մեղրիի բնակավայրերում
- Նախապես որոշակի ճնշումներ էին գործադրել մարդկանց վրա, որպեսզի չգան հավաքին. Բագրատ սրբազանը՝ Մեղրիից
- Մենք գործում ենք մի ահռելի պետական կեղտոտ ապարատի դեմ, որի երազանքը փողն ու պաշտոնն են․ Բագրատ Սրբազանը՝ Մեղրիում
- Չարիքը պետք է վերացնենք, և այո, ես դա հանձն եմ առել ձեր հետ միասին. Բագրատ Սրբազան
- Վայքում քաղաքացիներ էին հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանին
- Բագրատ Սրբազանը շարժվում է դեպի Սյունիք
- Չարիքի հեռացման գործընթաց է սկսվել մեր երկրում և հասնելու է իր տրամաբանական ավարտին. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին