Լիկա Թումանյան. Ալիևի պահանջները Հայաստանին անվերջ են, հիմա էլ քննարկման է դրվել մեր ընդերքի վերաբերյալ հարցը
«Եթե որևէ մեկը կարծում էր, որ Ալիևը կսահմանափակվի Հայաստանի Սահմանադրության մասին հոխորտալով, չի սահմանափկվի։ Շատերը մտածում եմ՝ սա էլ ու վերջ։ Բայց դա անվերջ է լինելու, հիմա էլ քննարկման է դրվել մեր ընդերքի վերաբերյալ հարցը»,- «Իմնեմնիմի» հաղորդման ժամանակ ասաց վերլուծաբան Լիկա Թումանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջերս հնչող հայտարարություններին, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստանի ներքին գործերին։
Հիշեցնենք՝ քանի որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը երեք ամիս իրավունք չունեն վարել «Իմնեմնիմի» հաղորդումը (խափանման միջոցի պայմաններից է), հերթապահությունը շարունակվում է։ «Իմնեմնիմի» փոդքասթի այսօրվա հերթապահներն են վերլուծաբան Լիկա Թումանյանը, բժիշկ Գևորգ Գրիգորյանը։
Հյուրերը՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով։
«Աստեղ պետք է լինեին Նարեկն ու Վազգենը, քանի որ մեր երկրում ազատ խոսքի հետապնդում է տեղի ունենում և սահմանափակվում է, մենք այստեղ ենք, որ որպեսզի նրանց ձայնը չլռի»,- ասաց Լիկա Թումանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթերում է «Իմնեմնիմի» փոդքասթի 109-րդ թողարկումը. ՈւՂԻՂ
- «Իմնեմնիմիի գործով» հանրային մեղադրողը բացարկ հայտնեց դատավորին
- Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթը
- «Իմնեմնիմի» փոդքաստում այսօր կհերթապահեն Նաիրա Կարապետյանն ու Մարգարիտ Եսայանը
- Մեկնարկել է «Իմնեմնիմի» podcast-ը 105-րդ թողարկումը. ՈւՂԻՂ
- Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթը, հերթապահներն են Վարուժան Գեղամյանը և Աննա Գրիգորյանը