Իրանի ընտրությունների արդյունքերով առաջատար է բարեփոխիչ թեկնածուն
Իրանում անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները դեռ ամփոփվում են։ 12 մլն քվեաթերթիկ հաշվելուց հետո հայտարարվել է՝ այդ պահի դրությամբ բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանն առաջ է անցել պահպանողական թևի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլիից։
«Հաշվված է 12 մլն 58 հազար 843 քվե։ Մասուդ Փեզեշքիանը հավաքել է 5 մլն 354 հազար ձայն, Սաիդ Ջալիլին՝ 4 մլն 875 հազար 269 ձայն, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ 1 մլն 620 հազար ձայն, Մուստաֆա Փուրմուհամադին՝ 95 հազար 172 հազար ձայն»,-նշում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով իրանական աղբյուրներին։
Նախագահական ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի քվեարկության մասնակիցների 50 տոկոսի ձայները։ Եթե մասնակիցներից ոչ մեկ չի ստանում քվեարկողների 50 տոկոսը, ապա մեկ շաբաթ անց՝ հուլիսի 5-ին պետք նշանակվի ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն առավել շատ ձայներ հավաքած երկու թեկնածուները։
Իրանում նախագահական արտահերթ ընտրությունները նշանակվել են մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում ողբերգական ավիավթերի հետևանքով երկրի նախագահի մահվանից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Իրանական տելեգրամյան ալիքները տեղեկություններ են տարածում երեք առաջատար լինելու մասին. Վարդան Ոսկանյան
- Թեհրանի ժամանակով ժամը 18:00-ի դրությամբ Իրանի նախագահական ընտրություններին մասնակցել է մոտ 16,5 միլիոն ընտրող
- Երևանում ընտրում են Իրանի նախագահ
- Ըստ դիտորդական գնահատականների, Իրանում ընտրություններն անցնում են ազատ ու խիստ մրցակցային պայմաններում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան