Տնտեսություն 16:15 29/06/2024 Հայաստան

«Լիդիանը» կարող է սնանկանալ, լուծարվել,բայց ամբողջ պարտականությունը ու մեծ բեռը մնալու է մեր պետության վրա. Վարդանյան

Ամուլսարի հանքի շահագործումը կարող է սկսվել 2025 թվականի գարնանը։ Բնապահպաններն այս հայտարարությունը ևս լուրջ չեն ընդունում։ Տարիներ շարունակ միայն նշվել է հնարավոր շահագործման ժամանակահատված, ժամանակն անցնում է, բայց իրավիճակն անփոփոխ է։

Ընդգծենք՝ ԵԱԶԲ ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը՝ Ալմաթիում Եվրասիական զարգացման բանկի տարեկան ժողովի և գործարար համաժողովի շրջանակում  Sputnik Արմենիայի և «Արմինֆո» գործակալության հետ  զրույցում  հայտարարել է, որ Ամուլսարի հանքի շահագործումը կարող է սկսվել 2025 թվականի գարնանը։ Իլյինի խոսքով՝ նախագծի իրականացման հարցում երեք հիմնական կետ կա։ Առաջինը վերաբերում է բնապահպանությանը։ Մասնավորապես բանկը բնապահպանական պահանջներ էր ներկայացրել, և «Լիդիան Արմենիան»  պետք է ընդուներ դրանք։ Արդյունքում կողմերը համաձայնության են եկել։

Panorama.am-ի հետ զրույցում  էկոլոգ-իրավաբան  Նազելի Վարդանյանը քիչ հավանական է համարում Ամուլսարի հանքավայրի շահագործումը։

«Իրենց նախորդ տարվա համաձայնագրով նշվել է, որ 250 մլն դոլար է պետք շահագործման համար,որից 100 մլն-ը Եվրասիական զարգացման բանկը պետք է տար, 50-ը՝ հայկական բանկ, մենք հարցում ենք արել և ոչ մի բանկ դեռ չի տվել, իսկ մնացած 100 մլն էլ դեռ հայտնի չէ,թե ոչտեղից պետք է ստանան։ Այսինքն՝ էն գումարը , որի մասին նշված է եռակողմ համաձայնագրում, չկա, նույնիսկ ,եթե այսօր Եվրասիական բանկը տրամադրի գումարը։ Ստացվում է, որ վերջինս փոշիացնելու է գումարը»,- ասաց Վարդանյանը։

Անդրդառնալով բնապահպանական պահանջներին, որոնց մասին նաև նշել է Եվրասիական բանկի գործադիր տնօրենը, Վարդանյանն ասաց, որ նոր փորձաքննության անհրաժեշտություն կա, քանի որ նախորդն արդեն ուժը կորցրած է ճանաչվել։

«Իրենք ՇՄԱԳ փորձաքննության եզրակացություն ստացել են 2016թ․-ի ապրիլին և մինչև 2017թ․-ի ապրիլի նույն օրը պետք է սկսեին հանքարդյունահանումը։ Քանի որ չեն սկսել, ըստ օրենքի, այդ  փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած է համարվում։ Այսինքն՝ իրենք չունեն փորձաքննության եզրակացություն։ Հիմա ինչ էլ գրեն կամ անեն, իրենց գործունեությունն անօրինական է։ Բոլոր դեպքերում բանկը պետք է իմանա, որ ռիսկային գործարքի մեջ է մտնում։ Սնանկացման գործընթացում գտնվող կազմակերպությունը , որն այսքան տարի ունենալով թույլտվություններ, ֆինանսական միջոցներ, ոչ մի բան չի արել, եթե այն ժամանակ տեխնիկա ուներ ու ոչինչ չարեց, հիմա այդ 100 մլն դոլար գումարը նույնիսկ բավարար չէ նոր տեխնիկայի գնման կամ մարդկային ռեսուրսներ վարձելու համար։Մինչ այդ հայտարարում էին, թե 400 մլն-ից ավելի գումար են ծախսել, հիմա այդ ամեն ինչը զրոյից պետք է սկսեն, որովհետև ոչ մի տեխնիկա չունեն, երկու տարի առաջ ամբողջ տեխնիկան վաճառեցին»,- նշեց էկոլոգ-իրավաբանը։

Ինչ վերաբերում հարցին, թե կար արդյոք Կառավարություն և հանք շահագործողների միջև վստահություն, Վարդանյանը նշեց, որ հուշագրից բացի,  որպես այդպիսին ստորագրված պայմնագիր չեն տեսել։

«2023թ․-ի եռակողմ  համաձայնագրի ստորագրումից հետո, մենք հարցում ուղարկեցինք՝ ճշտելու,թե արդյոք ստորագրվել է պայմանագիր, մեզ ասացին՝ չենք ստորագրել, բայց այս տարի Կառավարությունում քննարկվեց այդ հարցը։ Հիմա դրանից հետո ստորագրվել, թե՝ ոչ, կամ ինչ պայմաններով է ստորագրվել , ոչ ոք չգիտի։ Այն դեպքում, երբ Հայաստանը ԱՃԹՆ-ի անդամ է և բոլոր գործարքները պետք է լինեն թափանցիկ։ Առաջին հերթին՝ Կառավարությունը չպետք է խախտի թափանցիկության սկզբունքը։ Եթե պետությունն ուզում է հանքարդյունաբերությունում մաս կազմի, պետք է այն պետականացնի ու զբաղվի՝ դրա համար ստեղծելով առանձին մասնագիտացված ինստիտուտներ։ Այս դեպքում, պետությունն ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա և չի կարողանում «արբիտրի» դեր խաղալ, իսկ այս դեպքում «Լիդանը» կարող է սնանկանալ, լուծարվել ու այդ ամբողջ պարտականությունը մնալու է պետության վրա։ Պետությունն իր վրա մեծ բեռ է վերցնում, որը ռիսկային է և կարող է մեծ վնաս պատճառել մեր բյուջեին, մեր գրպանից է գնալու»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ օրերս  Կառավարության նիստի ընթացքում «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերից 12.5 %-ը՝ ՀՀ կառավարությանը նվիրատվության պայմանագիրը կնքելու վերջնաժամկետը երկարաձգվեց՝ տեխնիկական խնդիրների պատճառով։ Պայմանագիրը պետք է կնքվեր մարտի 22-ին, իսկ որոշմամբ նոր վեջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 1-ը։ Նա նույնիսկ կասկածի տակ դրեց այն հարցը,թե «Լիդիան Արմենիայի» և պետության միջև պայմանագիր ստորագրվել է՝ 12,5 տոկոս բաժնեմասի փոխանցման։

2023 թվականի փետրվարին ՀՀ կառավարության, «Լիդիան» միջազգային ընկերության և Եվրասիական զարգացման բանկի միջև հուշագիր ստորագրվեց Ամուլսարի ոսկու հանքի գործարկման մասին (որը ղեկավարում է «Լիդիան Արմենիան»` «Լիդիանի» դուստր ձեռնարկությունը)։ Հուշագրի համաձայն՝ այդ նպատակով նախատեսվում է ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն–ը` ԵԱԶԲ-ից։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Emerging Europe Awards 2024»-ում հայազգի կինը գրավել է 1-ին տեղը՝ «Կին գործարար առաջնորդ» անվանակարգում
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը «Emerging Europe Awards 2024»-ում արժանացել է առաջին...
Աղբյուր` Panorama.am
12:57
WhatsApp-ը հաղթել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծողի դեմ գործը
Հայաստանում նույնպես եղել են հասարակական գործիչներ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց։
Աղբյուր` Panorama.am
12:34
Ֆիդան. Երրորդ կողմերը պետք է խրախուսեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն արդար և անաչառ ձևով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաևՀարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՀՀ շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի, ուրեմն պետք է զբաղվեն իրենց ամուսնական կյանքի մասին խոսելով. Բագրատ Սրբազան
«Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանից հնչում են պահանջներ, սպառնալիքներ, դրանց դիմաց գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ Հայաստանից։ Օրակարգ կամ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն. Նիկոլայ Գրիգորյան
«Երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}